Պայմաններ
Վարկի նպատակը
Բնակելի անշարժ գույքի վերանորոգում կամ կառուցապատում
Վարկի տեսակը
Հիփոթեքային վարկ
Վարկի գումարը
ՀՀ դրամով տրամադրելու դեպքում 1.000.000 ՀՀ դրամից մինչև 60 մլն. ՀՀ դրամ ԱՄՆ դոլարով/ԵՎՐՈ-ով տրամադրելու դեպքում սկսած 2.000 ԱՄՆ դոլարից/ԵՎՐՈ-ից Բնակելի տների կառուցման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի ներկայացված կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը
Վարկի արժույթը
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ
Տարեկան տոկոսադրույքը
ԵՎՐՈ-ով հիփոթեքային վարկը տրամադրվում է տարեկան 11%
ԱՄՆ դոլարով հիփոթեքային վարկը տրամադրվում է տարեկան 12%
ՀՀ դրամով հիփոթեքային վարկը տրամադրվում է
1.000.000-25.000.000 ՀՀ դրամի դեպքում, վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 50% ներառյալ - 12%,
1.000.000-25.000.000 ՀՀ դրամի դեպքում, վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 50-70% ներառյալ - 12.5%,
25.000.001-60.000.000 ՀՀ դրամի դեպքում, վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 70% ներառյալ - 13%
Վարկի ժամկետը
 ՀՀ դրամի դեպքում՝ 144 մինչև 240 ամիս ԱՄՆ դոլարի/ԵՎՐՈ-յի դեպքում՝ 120 ամիս
Մարումների հաճախականությունը
Ամսական 
Ապահովվածությունը
Վերանորոգվող անշարժ գույք, կառուցապատման դեպքում՝ այլ բնակելի անշարժ գույք
Վարկ հարաբերած գրավի արժեքը 
• Բնակելի անշարժ գույքի վերանորագման դեպքում վերանորոգվող կամ գրավադրվող բնակելի անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի առավելագույնը 70%-ի չափով • Բնակելի անշարժ գույքի կառուցապատման դեպքում գրավադրվող անշարժ գույքերի գնահատված շուկայական արժեքների առավելագույնը 70%-ի չափով
 
Տրամադրման եղանակը
Փուլերով Կանխիկ Անկանխիկ Բնակելի անշարժ գույքի վերանորագման նպատակով տրամադրված վարկերի դեպքում յուրաքանչյուր փուլի գումարի օգտագործման համար սահմանվում է առավելագույնը 40 օրացույցային օր Բնակելի անշարժ գույքի կառուցապատման նպատակով տրամադրված վարկերի դեպքում յուրաքանչյուր փուլի գումարի օգտագործման համար սահմանվում է առավելագույնը 5 ամիս ժամկետ
Կոմիսիոն վճարը
Վարկի հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման Հաշվի սպասարկամն ամսական վճար` վարկի պայմանագրային գումարի 0.03%-ի չափով, բայց ոչ ավել քան ամսական 5.000 ՀՀ դրամ: ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկի Հաշվի սպասարկամն վճարը մարման գրաֆիկում ներառել դրամային արտահայտությամբ` հաշվարկելով վարկային պայմանագրի կնքման օրվա համար ԿԲ-ի կողմից նախորդ աշխատանքային օրը սահմանած միջին փոխարժեքով: Հաշվի սպասարկման ամսական վճարը կլորացնել դեպի վեր` մինչև հարյուրապատիկը
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 20 աշխատանքային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում)
 
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր  
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ • Նոտարական վճար՝ 15.000-25.000 ՀՀ դրամ, • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ, • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-75.000 ՀՀ դրամ:
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Վարկի մարման կարգը
Ամենամսյա՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Ապահովագրությունը
Անշարժ գույքի ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին ` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.15-0.25% -ի չափով: Վարկառուի և համավարկառուների (բացառությամբ եկամուտ չունեցող համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.15-0.25% -ի չափով
Գրավադրվող գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է 20.000-100.000 ՀՀ դրամ
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն. Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը:
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն. Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Ուշադրություն. Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:
Ուշադրություն. Վարկի ամսական սպասարկման վճարը կարող է չգնաձվել, եթե վարկի տարեկան տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձր լինի սահմանված տոկոսադրույքից:
Գրավի գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից, վերջիններիս կողմից սահմանված սակագներով:Գնահատող ընկերություններ:
Ապահովագրությունը իրականացվում է ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերություններում, վերջիններիս կողմից սահմանված սակագներով: Ապահովագրական ընկերություններ:
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ /ընտանիքի անդամների/,
PunctԱմուսնության վկայականի պատճենը /առկայության դեպքում/
PunctՏեղեկանք բնակավայրից,
PunctՏեղեկանք աշխատավայրից /անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն նախորդ 12 ամսվա ընթացքում վճարված զուտ աշխատավարձի, եկամտահարկի, սոցապ. վճարումների չափերի վերաբերյալ և աշխատանքային գրքույկների պատճեններ/,
PunctՍեփականության վկայականի պատճենը /գրավադրվող բնակարանի/, /անհրաժեշտության դեպքում վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/,
PunctՎերանորոգման ծախսերի նախահաշիվը /ծախսերը ըստ հոդվածների/,
PunctՎերանորոգվող անշարժ գույքի լուսանկարներ /մանրամասն/,
PunctՍոցիալական քարտի պատճեն,
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, /ներկայացնել վարկի հաստատումից հետո/,
PunctԴիպլոմի պատճեն /առկայության դեպքում/:
Հաշվիչ
Հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Թարմացվել է` 18/06/2018 12:31