Պայմաններ
Վարկի նպատակը
Տնտեսության, առևտրային, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայման և զարգացման նպատակով տրվող վարկեր
Վարկի տեսակը
Առևտրային
Վարկի գումարը
100.000- 4.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Տարեկան տոկոսադրույքը
ՀՀ դրամի դեպքում 16-18% Արտարժույթի դեպքում 15-17%
Վարկի ժամկետը
12-36 ամիս
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
Ապահովվածությունը
Առնվազն 2 անձանց երաշխավորություն
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
  
Մինչև 3 աշխատանքային օր
 
Կոմիսիոն վճարը 
  
• ՀՀ դրամի դեպքում` միանվագ վարկի գումարի 2.5%-ի չափով, • Արտարժույթի դեպքում` միանվագ վարկի գումարի 2%-ի չափով
 
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր անձ Ռեզիդենտ իրավաբանական անձ Առևտրի դեպքում` նախորդող 3 ամսից ոչ պակաս գործունեության ժամկետ ունեցող, արտադրության և սպասարկման ոլորտի դեպքում` նախորդող 6 ամսից ոչ պակաս:
Վարկի մարման կարգը
Ամենամսյա Հավասարաչափ (անուիտետային) կամ Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն Անընդունելի երաշխավորություն Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում Վարկային ռեգիստրի բացասական եզրակացություն Այլ հիմնավոր պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կարող են խոչընդոտել վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն. Առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկիմասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում՝ հաշվարկվում է տուգանք այդ գումարի 5%-ի չափով:
Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
PunctՊետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
PunctՏեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով), 2.1 կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից,
PunctԿանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
   
PunctԻրավասու մարմնի որոշումը վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում,
PunctՖինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
PunctՀիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում),
PunctՀարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
PunctԱրտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
PunctԱնձնագրի (պատճեն),
PunctԲանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
PunctՏեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
NoteԱնհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը  
PunctՊետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
PunctՀարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
PunctՖինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
PunctԱրտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
PunctԱնձնագրի (պատճեն),
PunctԲանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
PunctՏեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված): 
Հաշվիչ
Հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Թարմացվել է` 16/04/2018 10:15