Հայտարարություն՝ պարտատոմսերի թողարկման վերաբերյալ

 

   
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Թողարկողի անվանումը` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի
կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները
Արժեթղթերի դասը Անվանական արժեկտրոնային
Արժեթղթերի ձևը  Ոչ փաստաթղթային
Մեկ արժեթղթերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար
Արժեթղթերի քանակը 20 000 հատ
Մեկ թողարկման ընդհանուր ծավալ 2 000 000 ԱՄՆ դոլար
Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի
անվանական տոկոսադրույք ) 
Տարեկան 5.0%
Արժեկտրոնային եկամուտների վճարում Եռամսյակային վճարումների
պարբերականությամբ
Շրջանառության ժամկետ 27 ամիս
Երկրորդային շուկա ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա 
Թողարկման ամսաթիվ 25.04.2018թ.
Տեղաբաշխման ժամկետ 25.04.2018թ.-24.07.2018թ.
Տեղաբաշխող «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանակն անձիք՝ դիմելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են <<Նասդաք ՕԷմԷքս Արմենիա>> ֆոնդային բորսայում և ունենալու են շուկա ստեղծող: 
Բանկին վերապահված է պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
<<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են <<Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի>> կողմից:
Պարտատոմսերի մարման ամսաթիվը 25/07/2020թ
   
ԲԲԸ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և
պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.
Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում` 25/07/2018 թ.
Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում` 25/10/2018 թ.
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում`  25/01/2019 թ.
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում`  25/04/2019 թ.
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում` 25/07/2019 թ.
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում`  25/10/2019 թ.
Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում`  25/01/2020 թ.
Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում`  25/04/2020 թ.
Արժեկտրոնային եկամուտների իններորդ վճարում և պարտատոմսերի մարում`  25/07/2020 թ.
   
   
   
Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ձեռքբերման համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է 23.02.2018թ. թիվ 1/125 Ա որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման Վերջնական պայմանները:
Ծրագրային Ազդագրի, դրա լրացումների և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» բաժնի «Ազդագիր» ենթաբաժնից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ թողարկած մեկ դոլարային պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում
Թարմացվել է` 09/07/2018 12:44