Գործող տոկոսադրույք

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ընդունում է ժամկետային ավանդներ հետևյալ  ժամկետներով, արժույթներով և պայմաններով.

 

Տարեկան տոկոսադրույք
Ներգրավման ժամկետ (տարի) ՀՀ դրամ ԱՄՆ դոլար (Մինչև 50,000) ԱՄՆ դոլար (50,000 և ավելի)
1 8.50% 3.5% Պայմանագրային
1.5 9.00% 4.0%
2 9.50% 4.5%

 

 

Տեղեկությունների և տեղեկանքների տրամադրում՝ ըստ վաղեմության ժամկետների
Հաշվից քաղվածքների տրամադրում մինչև 1 ամիս 0
1ամսից մինչև 3 ամիս կատարված գործարքների համար 1,500 ՀՀ դրամ
3 ամսից մինչև 1 տարի կատարված գործարքների համար 2,500 ՀՀ դրամ
1 տարուց ավել կատարված գործարքների համար 5,000 ՀՀ դրամ
Ֆիզիկական անձանց տրամադրվող տեղեկանքներ 5,000 ՀՀ դրամ
 
Պահանջներ

  1. Ներդրված «ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի դիմաց սահմանված տոկոսի չափը Բանկը չի կարողմիակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,
  2. Տոկոսագումարների վճարման պարբերականությունը սահմանվում է Ժամկետային ավանդի պայմանագրով` ամսական կամ ժամկետի վերջում,
  3. Ներգրավված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են բացառապես ՀՀ դրամով` անկախ ներդրված ավանդի արժույթից: Ընդ որում, արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկվածտոկոսագումարները ՀՀ դրամի են փոխարկվում վճարման օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկայում ձևավորված համապատասխան արժույթի միջին փոխարժեքով: Ներգրավված ավանդներիդիմաց հաշվարկված տոկոսագումարները ըստ ավանդատուի ցանկության վճարվում են կանխիկ կամ անկանխիկեղանակներով,
  4. Ավանդատուի կողմից ավանդը կամ դրա մի մասը «ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի պայմանագրովնախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում ավանդի պայմանագրով սահմանված տոկոսներիփոխարեն ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում են տոկոսագումարներ բանկում ցպահանջավանդի համար տվյալ պահին սահմանված տոկոսների չափով, իսկ եթե արդեն վճարվել են ավանդիպայմանագրով սահմանված տոկոսները, ապա ցպահանջ ավանդի տոկոսի չափից ավելի հաշվարկված ևավանդատուին վճարված գումարի չափով ավանդը համարվում է վերադարձված: Ընդ որում, ավանդատուիկողմից ավանդի մի մասը ավանդի պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում«ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների հաշվարկը շարունակվում էմնացորդային գումարի վրա,
  5. Եթե ավանդը կամ դրա մի մասը պահանջվել են «ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի պայմանագրիերկարաձգված ժամկետում, ապա նախորդ ժամկետի(ների) համար վճարվում են ավանդի պայմանագրովսահմանված տոկոսները, իսկ տվյալ ժամկետի համար ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվումեն տոկոսագումարներ վերը նշված պարբերության համաձայն,
  6. «ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ավանդը ավանդատուի կողմիցչպահանջելու դեպքում պայմանագիրը ավանդատուի ընտրությամբ համարվում է երկարաձգված.
    1. նույն ժամկետով (այդ թվում՝ շարունակաբար յուրաքանչյուր երկարաձգված ժամկետի ավարտից հետո՝առավելագույնը երեք անգամ) երկարաձգման պահին բանկում գործող պայմաններով, կամ
    2. ցպահանջ ավանդների համար Բանկում գործող պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ ժամկետայինավանդի պայմանագրով,
  7. Ավանդի տոկոսագումարները ավանդի պայմանագրով սահմանված ժամկետներում ավանդատուի կողմիցչստանալու դեպքում դրանց վրա տոկոսներ չեն հավելագրվում,
  8. Ավանդը 274 օր և ավելի ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու կամ այդ ժամկետից ոչ պակաս ժամկետով երկարաձգվելու դեպքերում` Ավանդատուն կարող է ավելացնել Ավանդին լրացուցիչ գումարներ միայն Ավանդի վերադարձման (երկարաձ•ված) ժամկետին նախորդող մինչև 180-րդ օրը և ներդրման (երկարաձ•ման) պահին Ավանդի գումարի մնացորդի չափից ոչ ավելի գումարով, որիդիմաց հաշվարկվում են տոկոսներ Ավանդի դիմաց հաշվարկվող տոկոսների չափով և պայմաններով: Ավանդը 274 օրից պակաս ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու դեպքում` Ավանդին գումարներ չեն կարող ավելացվել, իսկ նման պայմանով երկարաձգվելու դեպքում` •ումարներ կարող են ավելացվել միայն երկարաձգգման օրը և ոչ ավել Ավանդի մնացորդ •ումարի չափից: Ավանդն ավելացնելուց հետո Ավանդի մասի վաղաժամկետ վերադարձման պահանջի դեպքում` առաջնահերթ վերադարձվում են Ավանդին ավելացված վերջին գումարները, իսկ դրանց համար սույն պայմանագրի 2.5 կետով սահմանված ցպահանջ տոկոսները հաշվարկվում են դրանք Ավանդին ավելացվելու հաջորդ օրվանից մինչև վաղաժամկետ վերադարձնելու նախորդ օրը:
Հաշվիչ
Հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Թարմացվել է` 20/07/2018 16:30