<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց 5.75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային և 12% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 27 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
Թողարկման ծավալը կազմում է համապատասխանաբար 2,000,000 ԱՄՆ դոլար և 100,000,000 ՀՀ դրամ:
Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2019թ. դեկտեմբերի 29-ին:
Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա Ֆոնդային բորսայում և կունենան շուկա ստեղծող:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման և պարտատոմսերի մարման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ Բանկի՝ www.aeb.am կանքէջում: