Գործող տոկոսադրույք

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Մանկական ավանդը երկարաժամկետ, ապահով և շահավետ ներդրում կատարելու լավ հնարավորություն է, որը հնարավորություն է տալիս տարվա մեջ երկու անգամ կատարել ավանդային գումարի կապիտալացում՝ որը էլ ավելի է մեծացնում Ձեր երեխայի գումարը:

Մանկական ավանդի տարեկան տոկոսադրույք
ՀՀ դրամ 7%
ԱՄՆ դոլար 4.5%
50.000 ԱՄՆ դոլլարից սկսած պայմանագրային
 
Պահանջներ
  1. Ավանդ կարող է ներդնել ցակացած ոք,
  2. Ավանդը ներդրվում է անչափահաս (մինչեւ 18 տարին) երեխայի անունով, սակայն Ավանդի պայմանագիրը կնքվում է գումարը ներդրող անձի հետ,
  3. Ավանդի ժամկետի ավարտ է համարվում երեխայի չափահաս դառնալու` 18 տարին լրանալու ամսաթիվի հաջորդ օրը,
  4. Մինչ Ավանդի ժամկետի լրանալը գումարը կարող է տնօրինվել միայն ներդրվող անձի կողմից, իսկ ժամկետը լրանալուց հետո` միայն չափահաս դարձած երեխայի կողմից,
  5. Ներդրված ավանդի դիմաց սահմանված տոկոսի չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,
  6. Ավանդի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ավանդը ավանդատուի կողմից չպահանջելու դեպքում պայմանագիրը համարվում է երկարաձգված ցպահանջ ավանդի համար Բանկում գործող պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ ավանդի պայմանագրով,
  7. Տոկոսագումարների կապիտալացում- հաշվարկված տոկոսագումարները յուրաքանչյուր տարվա հունվարի 10-ին և հուլիսի 10-ին ավելացվում են ավանդի գումարին, որոնց նկատմամաբ դարձյալ շարունակվում է տոկոսադրույքի հաշվարկը,
  8. Ավանդի ներդրման նվազագույն սկզբնական գումարի սահմանափակում չկա,
  9. Ավանդի գումարը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ պահանջելու հնարավորություն` առանց նախկինում հաշվեգրված տոկոսագումարների կորստի (բացառությամբ վերջին հաշվեգրման ամսաթվից մինչև հետ պահանջելու ամսաթիվը ընկած ժամանակահատվածը),
  10. Ավանդի գումարը ավելացնելու հնարավորություն` ցանկացած պահին ավանդի ժամկետի լրանալուն նախորդող մինչև 60-րդ օրը և ցանկացած գումարով:
Հաշվիչ
Հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Ընդհանուր տեղեկատվություն
Տեղեկատվական ամփոփագիր
Մանկական ավանդի պայմանագրի օրինակելի ձև
Մանկական ավանդի տարեկան եկամտաբերության հաշվարկման կարգ
Մանկական ավանդի հատուցման կարգ և պայմաններ
Թարմացվել է` 10/01/2018 12:07