86 86
ENG

Նորություններ

01.02.2018

Այսօր <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> -ն իր հաճախորդների առջև բացեց Երևան քաղաքի Թումանյան 32 հասցեում տեղակայված  <<ՆԱՆՈ>> Մասնաճյուղի  շուրջօրյա սրահի դռները: Հաճախորդները <<ՆԱՆՈ>> Մասնաճյուղի 24/7 սրահի ծառայություններից կարող են օգտվել շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի: Տեխնոլոգիական նման լուծումներով հագեցած մասնաճյուղն առաջինն է  բանկի մասնաճյուղային ցանցում:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի՝ տեխնոլոգիաների և անվտանգության գծով տեղալալ Ա. Փիլոսյանն իր խոսքում նշեց. - <<Նորագույն տեխնոլոգիաներն այսօր փոխում են համաշխարհային շուկաների զարգացումներն ու թելադրում բանկի ռազմավարությունը: Մենք փորձում ենք կանխատեսել հնարավոր փոփոխություններն ու շարժվել դրանց համընթաց՝ բանկում  ներդնելով տեխնոլոգիական նորամուծություններ եւ առաջադեմ լուծումներ: <<ՆԱՆՈ>> մասնաճյուղը, որն այսօրվանից աշխատելու է 24/7 սկզբունքով, հենց վերջինիս վկայությունն է>>:

Ա. Փիլոսյանը ներկայացրեց շուկայում նորույթ հանդիսացող վիրտուալ հեռակա սպասարկման սարքը: <<Սարքը հնարավորություն է ընձեռում մեր բազմազբաղ ու ժամանակը գնահատող հաճախորդներին իրականացնել բանկային գրեթե բոլոր գործառնություններն իրենց հարմար օրերին և ժամերին 24/7 սկզբունքով՝ վիրտուալ կապի միջոցով (ոչ ավանդական եղանակով)՝ բացառելով աշխատակիցների անմիջական ֆիզիկական ներկայությունը գործարքի կատարման պահին: Բանկային ծառայությունների նմանատիպ մատուցումը նոր է ՀՀ բանկային համակարգում, սակայն այն կիրառելի է աշխարհի տարբեր զարգացած երկրներում: Սա մեզ համար ռազմավարական քայլ է, քանզի կարծում ենք, որ անցումը մասնաճյուղային ցանցի սպասարկումից ամբողջապես աշխատակցի բացակայությամբ սպասարկմանը պետք է լինի սահուն և՛ Բանկի, և՛ հաճախորդի տեսանկյունից: Մենք ձգտում ենք, որ մեր հաճախորդներն իրենց մաքսիմալ հարմարավետ զգան մեր մասնաճյուղերում>>, - հավելեց Ա. Փիլոսյանը:

Վիրտուալ հեռակա սպասարկման սարքը հնարավություն է տալիս կատարելու այնպիսի գործարքներ, ինչպիսիք են՝

  1. Հիմնական բանկային հաշվի և առարկայազուրկ մետաղական հաշվի բացումը և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց համար,
  2. Լրացուցիչ հաշվի բացումը,
  3. Վճարային համակարգերի միջոցով փոխանցումների իրականացումը,
  4. Վճարային համակարգերի միջոցով փոխանցումների ստացումը,
  5. Սպառողական վարկի համար դիմումի ներկայացումը,
  6. Վճարային պլաստիկ քարտի դիմումի ներկայացումը,
  7. Վարկի մարումը,
  8. Արտարժույթի փոխանակումը:

 Ա. Փիլոսյանի խոսքերով՝ այս պահին մոբայլ բանկինգ և օնլայն բանկինգի նոր հավելվածներն իրենց մշակման վերջնական փուլում են: Ընդամենը մի քանի ամիս անց մեր հաճախորդները  հնարավորություն կունենան իրենց գործարքների զգալի մասը տեղափոխել օնլայն հարթակ՝ խնայելով իրենց ժամանակը: Մեր նպատակն է կրճատել այն գործարքների կատարման ժամանակը, որոնց համար Բանկի աշխատակցի անմիջական մասնակցությունը պարտադիր չէ և մեր ջանքերն ուղղել հաճախորդի կարիքների բացահայտմանն ու որակյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրմանը: Մենք նաև մշակում ենք նոր պրոդուկտներ և ծառայություններ մեր տարբեր սեգմենտների հաճախորդների համար:

 

 

Թարմացվել է` 09/02/2018 17:13