Փաստաթղթեր
 
NoteԱվտոմատ կոմունալ վճարումների հանձնարարական
  Բանկը հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի փոխարեն կատարում է կոմունալ վճարումներ: Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է նշել կոմունալ վճարման հերթականությունը, յուրաքանչուրի սահմանաչափը, վճարման ժամկետները և ընդհանուր սահմանաչափը: Միայն մեկ հանձնարարականի միջոցով կարելի է վճարել բոլոր կոմունալ ծառայությունների դիմաց (գազ, էլ. Էներգիա, ջուր, հեռախոս, բջջային): Բանկը անհրաժեշտության դեպքում կտրամադրի ամեն ամիս կատարված կոմունալ վճարների քաղվածքները, կամ հաճախորդը հնարավորություն ունի AEBINFO-ի միջոցով տեսնել վճարումների վերաբերյալ տվյալները: Այս ծառայությունը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ: Առավելությունները. Ծառայությունը մատուցվում է ԱՆՎՃԱՐ, Ձեր ժամանակի խնայում, Վճարումների առաջնահերթության սահմանում ըստ ցանկության (գազ, էլ. էներգիա, ջուր, հեռախոս և այլն), Վճարվող գումարների սահմանաչափերի որոշման հնարավորություն, Ընդհանուր գումարի սահմանաչափի որոշման հնարավորություն, Ամսական քաղվածքների տրամադրում:   
NoteԱվտոմատ պարբերական վճարումների հանձնարարական
  Բանկը հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի փոխարեն կատարում է պարբերական վճարումներ և փոխանցումներ: Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է նշել ծառայությունների վճարման հերթականությունը, յուրաքանչուրի սահմանաչափը, վճարման ժամկետները և ընդհանուր սահմանաչափը: Միայն մեկ հանձնարարականի միջոցով կարելի է կատարել վարկի ամսեկան մարումներ, հարկերի և տուրքերի վճարումներ, պարբերական փոխանցումներ: Առավելությունները. Ձեր ժամանակի խնայում, Վճարումների առաջնահերթության սահմանում ըստ ցանկության (հաշվից պարբերական փոխանցումներ, վարձավճարների, հարկերի, տուրքերի վճարումներ, վարկի մարումներ, և այլն), Վճարվող գումարների սահմանաչափերի որոշման հնարավորություն, Ամսական քաղվածքների տրամադրում: Ծառայության արժեքը կազմում է ընդամենը 5,000 ՀՀ դրամ ամսական:    
Թարմացվել է` 20/12/2017 07:26