Տեղաբաշխված Դոլարային Պարտատոմսեր

 

29.09.2017թ. <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն սկսում է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկում 20.09.2017թ.՝ համաձայն ՀՀ ԿԲ Նախագահի թիվ 1/745 Ա որոշման:

 

ԴՈԼԱՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԹողարկողՏեղաբաշխող

<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ

Պարտատոմսի ԱՄՏԾ

AMHEZBB23ER4

Պարտատոմսի տեսակ

Անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային

Արժույթ

ԱՄՆ դոլար

Ընդհանուր ծավալ

2,000,000 ԱՄՆ դոլար

Անվանական արժեք

100 ԱՄՆ դոլար

Քանակ

20,000 հատ

Շրջանառության ժամկետ

27 ամիս

Արժեկտրոնային եկամտաբերություն

5.75%

Արժեկտրոնի վճարման պարբերականություն

Եռամսյակային

Տեղաբաշխման սկիզբ

29/09/2017

Տեղաբաշխման ավարտ

29/12/2017

Մարման ամսաթիվ

29/12/2019

 

 


Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանակն անձիք՝ դիմելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացնելուց և պատշաճ կերպով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ներկայացնելուց հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:00-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում բացված 163003841273 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

Բանկին վերապահված է պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

Հիշեցնենք, որ <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են <<Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի>> կողմից:

 

Փաստաթղթեր

 

 

 

Ընդհանուր տեղեկատվություն
  Ազդագիր
Պարտատոմսերի ազդագրի լրացում
Մեկ դոլարային պարտատոմսի գինը տեղաբշխման ժամկետի ընթացքում 
Արժեկտրոնային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
Արժեկտրոնային պարտատոմսերի ձեռքբերման հայտի ձև ֆիզիկական անձանց համար 
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման և պարտատոմսերի մարման ժամանակացույց 
Թարմացվել է` 09/01/2018 16:33