86 86
ENG

Նորություններ

13.04.2018
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը թողարկել է նոր MASTERCARD ARMECs քարտատեսակը: MASTERCARD ARMECs-ը ստեղծված է բավարարելու բոլոր այն հաճախորդների պահանջմունքերն, ովքեր ցանկանում են ունենալ ոճային քարտ cashback-ի հնարավորությամբ ՀՀ-ում գտնվող բացարձակապես բոլոր վճարման կետերում, ինչպես նաև արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ: 
Բացի վերը նշված առավելություններից MASTERCARD ARMECs Standard-ը կապահովագրի Ձեր բժշկական ծախսերի հատուցումը, կատարված գնումները, ինչպես նաև վճարային քարտերը զեղծարարությունից: 
MASTERCARD ARMECs Gold-ի հետ Դուք նաև կարող եք չանհանգստանալ իրավաբանական ծախսերի, թռիչքի ուշացման, փաստաթղթերի կորստի, ուղեբեռի ապահովագրության, քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության, կատարված գնումների, ինչպես նաև վճարային քարտերից զեղծարարության համար: 
MASTERCARD ARMECs Standard-ը և MASTERCARD ARMECs Gold-ը հնարավորություն են տալիս hաճախորդներին ունենալ քարտ հետևյալ առավելություններով՝
1 % Cash back ՀՀ բոլոր վճարման կետերում անկանխիկ վճարելիս,
վարկային գիծ մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածով և ՀՀ դրամի դեպքում 15% տարեկան տոկոսադրույքով,
ապահովագրական փաթեթ
MASTERCARD ARMECs Standard-ի և MASTERCARD ARMECs Gold-ի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ կամ Գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր:
ARMECs MASTERCARD իդեալական վճարային քարտ:
Թարմացվել է` 22/05/2018 10:44