Նորություններ
23.04.2018

Սույն թվականի ապրիլի 25-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կոմից թողարկված պարտատոմսերի առաջին՝ դոլարային տրանշը:

Բանկի պարտատոմսերի առաջին թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 2մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 20,000 հատ անվանական,ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.00 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 25.07.2020թ.-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են <<Նասդաք ՕԷմԷքս Արմենիա>> ֆոնդային բորսայում և ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 24 փետրվարի 2018թ.-ին: Ծրագրային ազդագրին, դրա լրացումներին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ցանոթանալ www.aeb.am կայքից:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Ծրագրային Ազդագրի, դրա լրացումների և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Հիշեցնենք, որ <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են <<Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի>> կողմից:

 

Թարմացվել է` 22/05/2018 10:31