86 86
ENG

Նորություններ

11.05.2018

 

 

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ շարունակում է մասնաճյուղային ցանցի արդիականացումը:

Օրերս վերաբացվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի <<Նորք-Մարաշ>> մասնաճյուղը,որը գտնվում է Նորքի Այգիներ 238 հասցեում:

Հաճախորդները <<Նորք-Մարաշ>> Մասնաճյուղի ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 17:30-ը:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի <<Նորք-Մարաշ>> մասնաճյուղի կառավարիչ Մարատ Պողոսյանն իր խոսքում նշեց. <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր նոր մասնաճյուղերը տեղակայում է՝ հաշվի առնելով հաճախորդենրի պահանջմունքներն ու արձագանքները, ինչպես նաև կենտրոնանալով սպասարկման համար առավել հարմարավետ և արդիական սրահներ ունենալու տեսլականի վրա:

Մեր մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, իսկ փորձառու ու իրենց գործի գիտակ մասնագետները պատրաստ են մեր հաճախորդներին տրամադրելու պորֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաև աջակցելու իրականացնել բանկային ամենատարբեր գործարքները բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի շրջանակներում>>:

            Բանկն այսօր արդեն ունի 50 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 27-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել արդյունավետությանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը:

 

Թարմացվել է` 22/05/2018 10:33