«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր հաճախորդներին մատուցում է ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների հետևյալ տեսակները.
1. Ներդրումային ծառայությունների մատուցում
1.1. Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
1.2. Բանկի կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
1.3. Բանկի հաշվին և Բանկի անունից արժեթղթերով գործարքների կատարում:
2. Ոչ հիմնական ծառայությունների մատուցում
2.1. Արժեթղթերի պահառություն:
Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող ստորաբաժանում է համարվում Բանկի «Դիլինգ Կենտրոն» վարչությունը:
Ծառայությունների մատուցման հայտերը կազմվում են հայերեն լեզվով, և կարող են ընդունվել ինչպես թղթային ձևով, այնպես էլ` էլեկտրոնային եղանակով` CBANet միջբանկային ցանցի միջոցով:
Հաճախորդին տրամադրվում են հաշվետվություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, նաև քաղվածք դեպո հաշվից գործարքը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
Հաշվետվություններն ու քաղվածքները տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային ձևով` CBANet միջբանկային ցանցի միջոցով:
Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար հաճախորդից գանձվում են միջնորդավճարներ:
Բանկի և հաճախորդի միջև տեղեկատվությունը փոխանցվում է տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներով:
Գործարքի կնքման վայր կարող է լինել ինչպես բորսայական, այնպես էլ` արտաբորսայական շուկան:
Արժեթղթերում ներդրումներ կատարելով` ներդրողներն առնչվում են մի շարք ռիսկերի հետ, որոնք տարբեր տեսակի արժեթղթերի համար տարբեր են:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժեթղթերի շուկայում գործարքներ կատարում է պետական և կորպորատիվ պարտատոմսերով, ու թեև պարտատոմսերը դասվում են զգալիորեն ցածր ռիսկայնություն ունեցող գործիքների թվին, ֆինանսական շուկայի մյուս գործիքների նման պարունակում է իրեն բնորոշ հիմնական ռիսկեր, որոնք են`
- Շուկայական ռիսկ
- Վարկային ռիսկ
- Իրացվելիության ռիսկ
- Այլ ռիսկեր
Որպես հնարավոր ռիսկի տեսակներ առանձնացնենք հետևյալները.
Տոկոսադրույքի ռիսկը շուկայում գործող տոկոսադրույքների փոփոխության հետևանքով առաջացող ռիսկն է:
Գնաճային ռիսկը գնաճային ճնշման ազդեցության հետևանքով առաջացող ռիսկն է, որի արդյունքում արժեթղթերում ներդրումներից ստացված եկամտի գնողունակությունն ընկնում է:
Վարկային ռիսկն այն ռիսկն է, որը կարող է առաջանալ արժեթուղթ թողարկող անձի կողմից պարտավորությունները լրիվ կամ մասնակի չկատարելու հետևանքով:
Ռիսկի այս տեսակներն այն հիմնական ռիսկերն են, որոնք կարող են առաջանալ արժեթղթերում ներդրումներ կատարելիս:
Հնարավոր այլ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն չի ապահովագրում ներդրողին շուկայում գների անբարենպաստ տատանումներից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` հաճախորդի կողմից ներկայացված հայտերի պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: