86 86
ENG

Նորություններ

16.10.2018

                  Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ


Հասցեն՝ 0002,ք.Երևան
               Ամիրյան  23/1

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` բանկ/ հեռակա քվեարկությամբ արտահերթ  ժողովը տեղի է ունենալու 2018թ. նոյեմբերի 16-ին:
Բանկի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված  է  առ  2018թ. հոկտեմբերի 01-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
Ժողովի  Օրակարգում  ընդգրկված  են  հետևյալ  հարցերը՝ 

Օրակարգ

1.  Բանկի էմիսիոն եկամուտներից` 33,438,300 (երեսուներեք միլիոն չորս հարյուր երեսունութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, չբաշխված շահույթից՝ 2,524,160,700 (երկու միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն հարյուր վաթսուն հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ և Գլխավոր պահուստից՝ 3,000,000,000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ կանոնադրական կապիտալի ավելացմանն ուղղելու միջոցով Բանկի կանոնադրական կապիտալն ավելացնելու և դրա հաշվին 3,000 ՀՀ դրամի չափով մեկ սովորական բաժնետոմսի անվանական արժեքը մեծացնելու վերաբերյալ:
2. Բանկի Կանոնադրության փոփոխված տարբերակի վերաբերյալ:

 

                         
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  ԽՈՐՀՈՒՐԴ
                      
Ց Ա Ն Կ*
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի


1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Կանոնադրության նախագիծը

 

 

 

 

 

 


* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր:

Թարմացվել է` 25/10/2018 12:42