86 86
ENG

Նորություններ

16.10.2018

Այսօր գործարկվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի <<ՆՈՐԱԳԱՎԻԹ>> մասնաճյուղը:

<<ՆՈՐԱԳԱՎԻԹ>> մասնաճյուղը գտնվում է ք. Երևան, Արշակունյաց 127/21 հասցեում: Հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 17:30-ը:

Նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա մաքսատան այցելուներին ստանալ պրոֆեսիոնալ ֆինանսական խորհդատվություն և կատարել ֆինանսական գործարքներ անմիջապես մասքատան տարածքում:

Նորաբաց մասնաճյուղում առայժմ մատուցվելու է բանկային ծառայությունների մասնակի փաթեթը՝ տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խոհրդատվություն և ձգտելով բարձրորակ սպասարկման:

<<ՆՈՐԱԳԱՎԻԹ>> մասնաճյուղը իրականացնում է.

  • Վճարահաշվարկային ծառայությունների մատուցում,
  • Պետ. բյուջեի մուտքերի ապահովում,
  • Բոլոր միջբանկային և ներբանկային գործառնությունները:

Մասնաճյուղը նպատակ ունի ապահովելու հաճախորդների սպասարկումը մեկ պատուհանի սկզբունքով՝ որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն և հետևողական:

Բանկը հետագայում էլ ձգտելու է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը և լինել հաճախորդների կողքին բոլոր անհրաժեշտ վայրերում:

Բանկն այսօր արդեն ունի 50 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 27-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել զարգացմանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը:

Թարմացվել է` 25/10/2018 12:46