Նորություններ
08.01.2019
Հարգելի՛ հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ 2019թ-ի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ, վարկային պայմանագրի ժամանակացույցով սահմանված վճարումները հաճախորդի կողմից կարող են իրականացնել մինչև սույն թվականի հունվարի 15-ը ներառյալ, որի դեպքում դրանց նկատմամբ չեն հաշվարկվի տույժեր և վարկը չի համարվի ժամկետանց: Այս պայմանը չի վերաբերում մինչև հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում առկա գործող ժամկետանց վարկերին:
Հիշեցնենք, որ վարկերի մարումները կարող եք իրականացնել ինչպես «ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ» հավելվածի միջոցով, այնպես էլ ԹԵԼՍԵԼ, ԻԶԻՓԵՅ, ԻԴՐԱՄ համակարգերի տերմինալներով:
Թարմացվել է` 08/01/2019 16:52