86 86
ENG

Նորություններ

06.02.2019

Ս.թ. փետրվարի 5-ին  ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ Գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն ստորագրեցին 10մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկային պայմանագիր, որը հաջորդում էր կողմերի միջև ՎԶԵԲ-ի Արևելյան գործընկերության «Կանայք Բիզնեսում» Վարկավորման Ծրագրի շրջանակներում 2018թ. մարտին կնքված և հաջողված ծրագրին:

Հիշեցնենք, որ սույն պայմանագրով ներգրավվող միջոցներն ուղղվելու են կանանց ղեկավարությամբ կամ մասնակցությամբ ՀՀ-ում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:

«Բանկը շարունակելու է ներկայացնել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակներում որպես խորհրդատու հանդես եկող արհեստավարժ թիմի և Բանկի մասնագետների կողմից իրականացրած ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում մշակված և կին գործարարի պահանջմունքներին համապատասխանող փաթեթային առաջարկով՝ աջակցելով ոչ միայն գրավիչ պայմաններով ֆինանսական միջոցների ներգրավմանը, այլև նպատակային խորհրդատվության միջոցով բիզնես գործընթացի ողջ ցիկլի կառավարմանը»,- նշված է Բանկի հաղորդագրությունում:

Թարմացվել է` 06/02/2019 14:54