ԵՆԲ-ի մասինˋ Եվրոպական Ներդրումային Բանկը (ԵՆԲ) հանդիսանում է Եվրամիության վարկատուն: ԵՆԲ-ն խոշորագույն ֆինանսական հաստատություններից է:
Այն օգնում է տնտեսությանը, ստեղծում է աշխատատեղեր, խթանում է հավասարությունը և բարելավում կյանքը ԵՄ քաղաքացիների և զարգացող երկրների մարդկանց համար:
ԵՆԲ-ն ունի նախագծերի ֆինանսավորման ավելի քան 60 տարվա փորձ:
Ծրագրի շահառուներ են` Փոքր և միջին ձեռնարկություններ են (Միջին կապիտալով ձեռնարկություններ), որոնք իրենց գործունեությունը ծավալում են գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, զբոսաշրջության, արտահանման խթանման, և արդյունաբերության խթանման ոլորտներում:
Ծրագրի առավելություններ են`
- շահառուները ֆինանսավորվում են արտոնյալ տոկոսադրույքով, որը էականորեն (շուրջ 5 տոկոսային կետ) ցածր է, քան ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից առաջարկվող` առանց ԵՆԲ-ի ֆինանսավորման նմանատիպ այլ վարկերի տոկոսադրույքը
- տրամադրվում է վարկի մարման ճկուն ժամանակացույց, այդ թվում մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:
ԵՆԲ միջոցներով ֆինանսավորվող ենթածրագրերի Բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, գրել bank@aeb.am էլ. հասցեին կամ զանգահարել 8686 հեռախոսահամարով:
Առևտրային վարկի պահմաններին առավել մանրամասն կաող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
[br]Վարկային պատմություն և սքոր գնահատական[br]
[br]Վարկային պատմության էությունը.[br]
[br]Վարկային պատմությունը հաճախորդի գործող և փակված ֆինանսական պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքագրվում է Վարկային բյուրոյում վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա: Հավաքագրվող տեղեկատվությունը համակարգվում է Վարկային բյուրոյի կողմից և ըստ անհրաժեշտության (Նոր վարկի դիմում, գործող վարկի մոնիտորինգ և այլն) տրամադրվում է համապատասխան իրավասություն ունեցող, հարցում կատարող ֆինանսական կազմակերպությանը: Հաճախորդի վարկային պատմությունը էական նշանակություն ունի Բանկի համար՝ տվյալ հաճախորդի վարկունակության գնահատման և վարկի տրամադրման կամ մերժման որոշում կայացնելու նպատակով:[br]
[br]Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար հաճախորդը կարող է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո՝ ներկայացնելով գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով, պարզել, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։[br]
[br]ԱՔՌԱ վարկային բյուրո դիմում ներկայացնելու համար անցեք հետևյալ հղումով. https://acra.am/?lang=hy[br]
[br]Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html[br]
[br]Վարկային ՍՔՈՐ գնահատականի էությունը`[br]
[br]Բանկը, որոշ վարկատեսակներ տրամադրելիս, կիրառում է հաճախորդի վարկունակության գնահատման սքորինգային համակարգ: Հայտատուի Սքոր գնահատականը հիմնականում ձևավորվում է վարկային պատմության տարբեր չափորոշիչներից, ինչի հիման վրա հայտատուի վարկունակությունը գնահատվում է բալային համակարգի միջոցով: Սքոր գնահատականը Բանկին հնարավորություն է տալիս հաշվի առնելով հայտատուի նախկին և ներկա ֆինանսական պարտավորությունների մարման պարտաճանաչությունը, նոր պարտավորություններ ստանձնելու հաճախականությունը և այլ չափորոշիչներ, մոդելավորել և կանխատեսել հայտատուի հնարավոր վարքագիծը նոր տրամադրվելիք վարկի գործողության ժամանակահատվածում:[br]
[br]«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ Ընկերությունը կիրառում է Բանկի կողմից մշակված և ներդրված գնահատման սքորինգային համակարգը:[br]
[br]Սքոր գնահատականի վրա ազդող գործոններն են. վարկային ծանրաբեռնվածություն, գրանցված եկամուտների առկայություն, նախկինում ուշացումներով վճարված պարտավորություններ և այլն:
[br]Վարկային պատմության յուրաքանչյուր հարցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ հայտատուի ՍՔՈՐ գնահատականի վրա և նվազեցնել այն:[br]
[br]Հաճախորդի վարկային պատմությունը և սքորը կարող են բարելավվել հետևյալ քայլերն իրականացնելու արդյունքում.[br]
- • ամբողջովին մարել առկա ժամկետանց վարկային պարտավորությունները և բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները,[br]
- • խուսափել ապագայում անվստահելի անձանց վարկերի համար երաշխավոր դառնալուց,[br]
- • ունենալ գրանցված եկամուտներ:[br]
[br]Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html[br]