Պայմաններ
Վարկի նպատակը
Բնակելի անշարժ գույքի Էներգաարդյունավետ վերանորոգում
Վարկի տեսակը
Հիփոթեքային վարկ
Վարկի գումարը
4001-10.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ («Ազգային հիփաթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն սահմանել է 2.200.001-5.500.000 ՀՀ դրամ)
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
 
Տարեկան տոկոսադրույքը
11%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը
12.8-13.4%
 
Արտոնյալ ժամանակահատվածը
6 ամսից մինչև 2 տարի
Վարկի ժամկետը
120 ամիս
Մարումների հաճախականությունը
Ամսական
Ապահովվածությունը
Վերանորոգվող անշարժ գույք (կարող է գտնվել ՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևանի Կենտրոն համայնքի)
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Վերանորոգվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի առավելագույնը 70%-ի չափով
Տրամադրման եղանակը
Փուլերով Կանխիկ կամ անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Վարկային հայտի ուսումնասիրման միանվագ վճար` 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման Հաշվի սպասարկաման ամսական վճար` վարկի պայմանագրային գումարի 0.03%-ի չափով
Անշարժ գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է 20.000-100.000 ՀՀ դրամ 
 
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր 
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ • Նոտարական վճար՝ 15.000-25.000 ՀՀ դրամ, • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ, • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000 ՀՀ դրամ:
 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 10 աշխատանքային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում) 
 
Դրամաշնորհ 
Վարկառուն ստանում է վարկի պայմանագրային գումարի 5%-ի չափով դրամաշնորհ, որն ուղղվում է մայր գումարի մարմանը, եթե բավարարված են Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների (չափաբաժնի և ցանկի) նկատմամբ ներկայացվող պահանջները, և վերանորոգման արդյունքում էներգախնայողության ցուցանիշը կազմում է նվազագույնը 40%:
 
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր Վարկառուն/համավարկառուն պետք է լինի վերանորոգվող բնակելի անշարժ գույքի առնվազն համասեփականատեր
Վարկի մարման կարգը
Ամենամսյա՝ հավասարաչափ (անուիտետային)
Ապահովագրությունը
Անշարժ գույքի ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին ` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.15-0.15% -ի չափով Վարկառուի և համավարկառուների (բացառությամբ եկամուտ չունեցող համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.15-0.25% -ի չափով
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը, Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը, Հաճախորդի բացասական վարկային պատմությունը, Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն.Վարկառուն/համավարկառուն պետք է լինի վերանորոգվող բնակելի անշարժ գույքի առնվազն համասեփականատեր:
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն. Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Ուշադրություն. Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:
Գրավի գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից, վերջիններիս կողմից սահմանված սակագներով:Գնահատող ընկերություններ:
Ապահովագրությունը իրականացվում է ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերություններում, վերջիններիս կողմից սահմանված սակագներով: Ապահովագրական ընկերություններ:
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ /ընտանիքի անդամների/,
PunctԱմուսնության վկայականի պատճենը /առկայության դեպքում/,
PunctՏեղեկանք բնակավայրից,
PunctՏեղեկանք աշխատավայրից,
PunctՍեփականության վկայականի պատճենը /գրավադրվող բնակարանի/ /անհրաժեշտության դեպքում վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/,
PunctՎերանորոգման ծախսերի նախահաշիվը /ծախսերը ըստ հոդվածների/,
Punct Վերանորոգվող անշարժ գույքի լուսանկարներ /մանրամասն/,
PunctՍոցիալական քարտի պատճեն,
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, /ներկայացնել վարկի հաստատումից հետո/:
Հաշվիչ
Հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Թարմացվել է` 20/08/2018 10:26