86 86
ENG

Հաճախ տրվող հարցեր

AEB mobile/AEB Online
Ինչպե՞ս գրանցվել AEB Mobile հավելվածում
PunctԱնհրաժեշտ է App Store-ից (IOS օպերացիոն համակարգի դեպքում) կամ Play Store-ից (Android օպերացիոնի դեպքում) ներբեռնել հավելվածը և, հետևելով քայլերի հաջորդականությանը, գրանցվել
 
  Ինչպե՞ս ակտիվացնել AEB Mobile հավելվածը
PunctԵթե դեռ բանկի հաճախորդ չեք, անհրաժեշտ է մոտենալ բանկ և կնքել պայմանագիր, որից հետո կակտիվացվի AEB Mobile հավելվածը 
PunctԵթե բանկի հաճախորդ եք, կարող եք մոտենալ բանկ կամ գրել էլեկտրոնային նամակ բանկի էլ․փոստի այն հասցեին, որից ստացել եք անվտանգության կոդը հավելվածում գրանցման ժամանակ կամ դիմել Բանկին հավելվածի Իմ Պրոֆիլ/Նամակներ բաժնից՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ 
 
  Հնարավո՞ր է ակտիվացնել AEB Mobile համակարգը՝ առանց բանկ այցելելու
 
PunctԵթե բանկի ֆիզիկական անձ հաճախորդ եք և գրանցվել եք AEB Mobile հավելվածում, կարող եք մոտենալ բանկ կամ գրել էլեկտրոնային նամակ բանկի էլ․փոստի այն հասցեին, որից ստացել եք անվտանգության կոդը հավելվածում գրանցման ժամանակ կամ դիմել Բանկին հավելվածի Իմ Պրոֆիլ/Նամակներ բաժնից՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ
 
  Հնարավո՞ր է AEB Mobile-ում գրանցվել այն էլ. փոստով, որը գրանցված չէ բանկում
  
PunctԱյո
 
  Հնարավո՞ր է փոխել էլ. փոստի հասցեն
PunctԱյո՝ մուտք գործելով Իմ Պրոֆիլ բաժինը
 
  Ինչպե՞ս ակտիվացնել Touch ID-ով (մատնահետքով) կամ Face ID-ով մուտքը համակարգ
PunctԻմ պրոֆիլ բաժնից անհրաժեշտ է ընտրել Կարգավորումներ և ակտիվացնել Touch ID-ով (մատնահետքով) կամ Face ID-ով մուտքը համակարգ, եթե հեռախոսում արդեն այն ակտիվացված է
 
  էլ․փոստին կամ բջջ. հեռախոսահամարին անվտանգության կոդ չստանալու դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել
 
PunctԿապ հաստատել բանկի Հաճախորդների աջակցման կենտրոնի հետ (+374)10510910 կամ 8686 հեռախոսահամարով։ Ձեզ նույնականացնելուց հետո կուղարկվի նոր ժամանակավոր գաղտնաբառ, որից հետո կարող եք ավարտին հասցնել համակարգում գրանցվելը
PunctՄոտենալ բանկ
PunctԳրել էլ․ փոստին նամակ՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ
PunctԳրել հաղորդագրություն բանկի կայքում
 
  Գաղտնաբառը քանի՞ անգամ սխալ մուտքագրելու դեպքում է համակարգը բլոկավորվում
Punct Համակարգը բլոկավորվում է 3 անգամ սխալ հավաքելու դեպքում
 
  AEB Mobile համակարգի բլոկավորման դեպքում ինչպե՞ս դիմել բանկ` ապաբլոկավորման համար
 
PunctԿապ հաստատել բանկի Հաճախորդների աջակցման կենտրոն հետ (+374)10510910 կամ 8686 հեռախոսահամարով։ Ձեզ նույնականացնելուց հետո համակարգը կապաբլոկավորվի
PunctՄոտենալ բանկ
PunctԳրել էլ․ փոստին նամակ՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ
PunctԳրել հաղորդագրություն բանկի կայքում
 
  Հնարավո՞ր է AEB Mobile համակարգը մեկից ավել սմարթ սարքի վրա օգտագործել
Punct Այո
 
  Հնարավո՞ր է AEB Mobile համակարգով կատարված գործարքները չեղարկել
PunctԱյո։ AEB Mobile համակարգով կատարված գործարքները չեղարկելու համար անհրաժեշտ է հավելվածի Իմ Պրոֆիլ/Նամակներ բաժնից նամակ գրել բանկին
 
  Հնարավո՞ր է AEB Mobile համակարգով կատարված գործարքների պատճենում կամ կրկնօրինակում
 
PunctԱյո: Կատարված գործարքի փաստաթուղթը դիտելուց հետո կարող եք փաստաթղթի վրայից ընտրել կրկնօրինակել կոճակը
 
Վարկեր
Հնարավո՞ր է արդյոք վարկերի վաղաժամկետ մարումների դեպքում տույժերի կիրառումը:
PunctՏույժերի կիրառումը հնարավոր է որոշ վարկատեսակների դեպքում: Ծանոթացե՛ք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վարկերին և պայմաններին:
 
  Հնարավո՞ր է արդյոք գրավադրված ավտոմեքենաների հետագա տարիների ապահովագրությունը կատարել` ելնելով վարկի մնացորդի գումարից:
PunctԱյո, հնարավոր է: Ծանոթացե՛ք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ առաջնային և երկրորդային շուկաների ավտովարկերին:
  Հնարավո՞ր է արդյոք ստանալ անշարժ գույքի գրավով վարկ` առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի:
PunctԱյո, հնարավոր է: Ծանոթացե՛ք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ անշարժ գույքի գրավադրմամբ վարկերին
 
  Հնարավո՞ր է արդյոք ստանալ նոր վարկ կամ վարկային գիծ` առանց նախկին վարկը ամբողջովին մարելու:
PunctՈրոշ դեպքերում հնարավոր է: Ծանոթացե՛ք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի վարկերին և պայմաններին:
 
  Հնարավո՞ր է արդյոք գրավադրել մարզում գտնվող անշարժ գույքը:
PunctԱյո, հնարավոր է: Ծանոթացե՛ք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ անշարժ գույքի գրավադրմամբ վարկին:
 
  Հնարավո՞ր է արդյոք ձեռք բերել ոսկու ստանդարտացված ձուլակտոր ապառիկ եղանակով:
Punct «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ից կարող եք ձեռք բերել ոսկու ստանդարտացված ձուլակտոր՝ ապառիկ եղանակով:
Ավանդներ
Հնարավո՞ր է արդյոք ավանդի տոկոսագումարի կապիտալացում:
Punct«Մանկական»   ավանդատեսակի դեպքում հնարավոր է, մյուս ավանդատեսակների դեպքում՝ ոչ: 
Հնարավո՞ր է արդյոք ավանդը ժամկետից շուտ խզելու դեպքում պահպանել կուտակված տոկոսագումարը:
Punct «Մանկական» ավանդը  պայմանագրով սահմանված ժամկետից շուտ պահանջելու դեպքում նախկինում հաշվեգրված տոկոսագումարը պահպանվում է (բացառությամբ վերջին հաշվեգրման ամսաթվից մինչև հետ պահանջելու ամսաթիվը ընկած ժամանակահատվածը, իսկ  <<Շահավետ>> ավանդատեսակի դեպքում սահմանված տոկոսագումարի փոխարեն ավանդի դիմաց հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար պայմանագրով սահմանված վաղաժամկետ վերադարձվող Ավանդի վերահաշվարկվող տոկոսադրույքի չափով:
Հնարավո՞ր է արդյոք մինչև 6 ամիս ժամկետով ներդրված ավանդին գումար ավելացնել:
Punct«Դասական» ավանդին հնարավոր է գումար ավելացնել երկարաձգման պահին ավանդի մնացորդի գումարի չափով:
Հնարավոր է ավանդի գումարին պարբերաբար կատարել համալրումներ, ինչ հաճախականությամբ և մինչև երբ:
Punct«Դասական» ավանդը 274 օր և ավելի ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու կամ այդ ժամկետից ոչ պակաս ժամկետով երկարաձգվելու դեպքերում ավանդատուն կարող է ավելացնել ավանդին լրացուցիչ գումարներ միայն ավանդի վերադարձման (երկարաձգված) ժամկետին նախորդող մինչև 180-րդ օրը և ներդրման (երկարաձգման) պահին ավանդի գումարի մնացորդի չափից որ ավելի գումարով:
Punct«Շահավետ» ավանդատեսակի դեպքում ավանդը կարող է համալրվել ցանկացած հաճախականությամբ և ծավալով, սակայն ոչ ավել առավելագույն ընդհանուր գումարից ՀՀ դրամի դեպքում Ավանդի  մարման ժամկետին նախորդող մինչև 91-րդ օրը, իսկ արտարժույթի դեպքում՝ մինչև 181 րդ օրը:
Punct«Մանկական» ավանդատեսակի դեպքում ավանդը կարող է համալրվել ցանկացած պահին և ցանկացած գումարով ավանդի ժամկետի լրանալուն նախորդող մինչև 60-րդ օրը:
Հնարավո՞ր է արդյոք ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները փոխանցել քարտային հաշվին:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հնարավորություն է տալիս ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները ստանալ քարտային հաշվից. քարտը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ: 
Ցանկացած ծավալի անվանդ ներդնելու դեպքում անվճար տրամադրվում է ArCa Classic քարտատեսակ:
300.000 ՀՀ Դրամ և ավել գումար ներդնելու դեպքում անվճար տրամադրվում է Master Card Standard, Master Card Gold, VISA Classic, VISA Gold տեսակի պլաստիկ քարտեր:
Պլաստիկ քարտեր
Հնարավոր է արդյո՞ք պլաստիկ քարտի PIN կոդն ընտրել ինքնուրույն և ընթացքում անհրաժեշտության դեպքում փոփոխել` առանց բանկ այցելելու` բանկոմատի միջոցով:
PunctՀաճախորդի նախընտրությամբ վերջինիս հեռախոսահամարին ուղարկված մեկանգամյա գաղտնագիրը բանկոմատում մուտքագրելուց  հետո հաճախորդը կարող է մուտքագրել իրեն նախընտրելի PIN կոդը, ինչպես նաև բանկոմատի միջոցով փոփոխել իր գործող քարտի պին կոդը՝ բանկոմատի լրացուցիչ ծառայություններ պատուհանից ընտրելով պինի փոփոխում դաշտը, որից հետո, մուտքագրելով  իրեն նախընտրելի քառանիշ PIN կոդ, հաստատել նոր պին կոդը։
Հնարավոր է արդյո՞ք ArCa պլաստիկ քարտերով մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման սահմանաչափը մեծացնել:
PunctԲանկի վարչության կողմից հաստատված Սակագներ և դրույքաչափերում սահմանվում է կանխիկացման կամ ընդհանուր գործարքների սահմանաչափի օրական ավելացում
Հնարավոր է արդյո՞ք երկրից բացակայելու դեպքում պլաստիկ քարտից օգտվի ընտանիքի անդամներից մեկը:
PunctՀնարավոր է Ձեր քարտին կցել քարտ՝ առանձին գաղտնաբառով, որի միջոցով Ձեր ընտանիքի անդամները կարող են օգտվել Ձեր քարտային հաշվից:
Հնարավոր է արդյո՞ք պլաստիկ քարտ տրամադրել ավելի շուտ՝ հավելյալ վճարով:
PunctԱյո, հնարավոր է
Հնարավոր է արդյո՞ք արտերկրից անհաշիվ փոխանցումներ ստանալ քարտային հաշվին՝ առանց բանկ այցելելու:
PunctԱյո, հնարավոր է: Արտերկրից անհաշիվ փոխանցումներ կարող եք ստանալ հաշված րոպեների ընթացքում My transfer ծառայության օգնությամբ:
Հնարավոր է արդյո՞ք ունենալ բազմարժութային պլաստիկ քարտ:
Punct Բազմարժույթային պլաստիկ քարտեր առայժմ չեն թողարկվում, սակայն ՀՀ բանկերի կողմից թողարկված տարբեր արժույթներով քարտերի միջև հնարավոր է կատարել փոխանցումներ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանխիկացման կետերում (մասնաճյուղեր և Գլխավոր գրասենյակ) արտարժույթային պլաստիկ քարտերից կանխիկացումը հնարավոր է կատարել արտարժույթով և ՀՀ դրամով, իսկ բանկոմատներից՝ միայն ՀՀ դրամով:
Արդյոք հնարավո՞ր է TelCell համակարգի միջոցով իրականացնել քարտային հաշվի համալրում:
Punct Այո´, քարտային հաշվի համալրումներ հնարավոր է իրականացնել TellCell համակարգի, ինչպես նաև EasyPay, iDram և Mobidram  վճարահաշվարկային համակարգերի միջոցով:
Արդյոք հնարավո՞ր է պլաստիկ քարտին մուտքագրել գումար և փոխանցել մեկ այլ քարտային հաշվին:
Punct Վճարումներ հնարվոր է կատարել  ArCa.am հավելվածի և cabinet.arca.am կայքի միջոցով, ինչպես նաև AEB Mobile հավելվածի քարտից քարտ փոխանցման միջոցով: Իսկ քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվի հնարավոր է կատարել փոխանցում AEB Mobile հավելվածի Փոխանցում Հայաստանում բաժնից: Ի դեպ, ArCa.am հավելվածի և cabinet.arca.am կայքի մուտքն իրականացվում է միևնույն մուտքանունով և գաղտնաբառով:
Արդյոք հնարավո՞ր է քարտին մուտքագրված գումարն անմիջապես ակտիվացնել:
Punct Քարտին մուտքագրված գումարը ակտիվանում է 15-20 րոպեի ընթացքում, իսկ առավոտյան 9:30-ից 12:00-ն մուտքագրված գումարները մինչև 13:00-ը:
Արդյոք հնարավո՞ր է, որ քարտի PIN կոդը 3 անգամ սխալ հավաքելու դեպքում քարտը չառգրավվի բանկոմատի կողմից:
Punct Ո՛չ, հնարավոր չէ: Քարտի PIN կոդը երեք անգամ սխալ  մուտքագրելու դեպքում բանկոմատը առգրավում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Արդյոք հնարավո՞ր է նոր ապաբլոկավորված քարտով գործարք իրականացնել միանգամից POS  տերմինալով:
Punct Ո՛չ: Քարտն ապաբլոկավորելուց հետո պետք է գործարքի գոնե մեկ փորձ կամ մնացորդի հարցում կատարել բանկոմատի միջոցով, որից հետո միայն՝ POSտերմինալով: Հակառակ դեպքում քարտը նորից կբլոկավորվի:
Արդյոք հնարավո՞ր է ArCa Classic MIR  քարտն օգտագործել արտասահմանում:
Punct Այո´: ArCa Classic MIR  քարտերը հնարավոր է օգտագործել ՌԴ-ում, Ղրիմում, ինչպես նաև այն բոլոր երկրներում, որոնք միացել են ՌԴ NSPK վճարահաշվարկային համակարգին: Առավել մանրամասն https://mironline.ru/payment-system/geo/ հասցեում:
Արդյոք հնարավո՞ր է առանց PriorityPass քարտերի սպասարկվել LoungeKey-երում::
Punct Այո´: Visa Infinite և Visa Platinum քարտերը ներառում են PriorityPass ծառայությունը: Յուրաքանչյուր Visa Infinite քարտապան կարող է տարեկան 6 անգամ անվճար օգտվել LoungeKey-երում, իսկ Visa Platinum  քարտատերերը՝ 2 անգամ: Մնացած բոլոր դեպքերում, ներառյալ իր ուղեկցությամբ գտնվող անձանց համար, վճարում է 27 ԱՄՆ դոլարին համարժեք արժույթ կամ արտարժույթ:
Հնարավո՞ր է MasterCard ARMECs Gold և  Standart քարտերին կցել այլ քարտ կամ վաղաժամկետ վարկային գիծը ամբողջությամբ մարելուց հետո օգտագործել այն:
Punct Ո՛չ: MasterCard ARMECs  քարտերին այլ վճարային քարտեր չեն կցվում, իսկ վարկային գիծն ամբողջությամբ մարելու դեպքում փակվում է նաև քարտը:
Արդյոք հնարավո՞ր է առանց Բանկ այցելելու ստանալ Visa Infinite քարտի ապահովագրական պոլիսը:
Punct Այո´, հնարավոր է: Անհրաժեշտ է անցնել http://www.cardholderbenefitsonline.com/ հղումով և Inshurance Benefits բաժնի համապատասխան դաշտում լրացնել Visa Infinite քարտի 16 նիշերը, և ստանալ ապահովագրական պոլիսի ձևանմուշը: Ձևանմուշը լրացնելուց հետո ապահովագրական պոլիսն ուժի մեջ է լինում լրացման օրվանից 90 օր ժամկետով: Ապահովագրական պոլիսը գործում է, եթե վճարված գումարի նվազագույնը 50%-ը կատարվել է Visa Infinite քարտով:
Արդյոք հնարավո՞ր է առանց բանկ այցելելու կատարել վճարումներ:
Punct Վճարումներ հնարավոր է իրականացնել ցանկացած վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև AEB Mobile հավելվածի և https://payment.aeb.am  ինտերնետային հարթակի օգնությամբ: Նշված ինտերնետային հարթակում հնարավոր է իրականացնել վճարումներ, վարկի մարում, հաշվի և քարտի համալրումներ:
Թարմացվել է` 19/04/2024 16:32