86 86
ENG

POS

Ընդունե՛ք անկանխիկ վճարումներ առավել հարմար եղանակով

Ի՞նչ է POS

POS-ը  վճարային տերմինալ է, որը թույլ է  տալիս տեղում` վայրկյանների ընթացքում, ընդունել անկանխիկ վճարումներ:

 Անկանխիկ և անհպում վճարումներ
POS տերմինալը թույլ կտա Ձեր բիզնեսին ընդունել անհպում քարտային վճարումներ (այդ թվում Google Pay, Apple Pay և այլ վճարման եղանակներով)

 Արդյունավետության բարձրացում
POS վճարային տերմինալի միջոցով հնարավոր է ավելի արագ արագ սպասարկել հաճախորդներին՝ մեծացնելով բիզնեսի արդյունավետությունը

 Վճարման եղանակի ընտրություն
POS վճարային տերմինալի շնորհիվ հաճախորդները կարող են կատարել վճարումներն իրենց առավել հարմար տարբերակով

• Եղե՛ք ապահով

Բջջային տերմինալը  ապահովված է անվտանգության բոլոր անհրաժեշտ պահանջներով

• 24/7

24/7 ռեժիմով վճարումների ընդունում և աջակցության տրամադրում

Ինչպե՞ս տեղադրել POS

Լրացրեք հայտ և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում

Լրացնել հայտ

Ընդհանուր տեղեկատվություն
 

  • Բանկի կողմից POS վճարային տերմինալի ծառայության ակտիվացման գործընթացը տևում է սովորաբար մինչև 5 (հինգ) աշխատանքային օր,սակայն հնարավոր է ակտիվացնել ավելի սեղմ ժամկետներում, ինչը ենթակա է քննարկման առևտրի և սպասարկման կետի և Բանկի միջև:
     
  • POS տերմինալով անկանխիկ գործարքների դիմաց Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների սակագները ըստ սպասարկման կետերի սահմանվում են պայմանագրային հիմունքներով: Ընդ որում POS տերմինալի ծառայության ակտիվացման կամ սպասարկման վճար Բանկի կողմից չի սահմանվում:
     
  • Նվազագույն շրջանառության չափ*
    POS տերմինալով (բացառությամբ  Mobile POS հավելվածով) իրականացված ամսական շրջանառությունը 300,000 ՀՀ դրամից փոքր լինելու դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 3,000 ՀՀ դրամ
    * շրջանառության համար հիմք է ընդունվում օրացուցային ամսվա ընթացքում տվյալ ԱՍԿ-ում ակտիվացված բոլոր POS տերմինալների միջոցով կատարված գործարքների հանրագումար
  • ԱՍԿ-ի նախաձեռնությամբ POS տերմինալի պայմանագրի դադարեցման վճար (ներառյալ հարկերը)
    Բան կի կողմից POS տերմինալի ծառայությունը (բացառությամբ  Mobile POS հավելվածի) ակտիվացումից հետո մեկ տարվա ընթացքում պայմանագրի վաղաժամ  դադարեցման և/կամ ՀԴՄ-ն փոխարինելու դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 50,000 ՀՀ դրամ
     
  • Բանկը՝ ժամանակավոր, անհատույց օգտագործման իրավունքով, առևտրի և սպասարկման կետին տրամադրում է գործունեության համար առավել նպատակահարմար POS տերմինալների ծառայաության ակտիվացման համար անհրաժեշտ սարքավորումներ:
     
  • POS տերմինալի ծառայության ակտիվացման գործնթացն ավարտելուց հետո Բանկի աշխատակիցը առևտրի և սպասարկման կետի համապատասխան աշխատակցին ծանոթացնում է POS տերմինալի շահագործման բոլոր կանոններին և տրամադրում է քարտերի սպասարկման ձեռնարկը և սպասարկող քարտերի լոգոտիպերը:
     
  • POS տերմինալի ծառայության ակտիվացումից հետո Բանկն անվճար տրամադրում է Բանկի լոգոտիպով անդորրագրերի թղթերը:
     
  • POS տերմինալով հնարավոր է ընդունել վճարումներ ցանկացած բանկի թողարկած վարկային և դեբետային քարտերով և անհպում վճարման եղանակներով:
     
  • Բանկը սպասարկում է հետևյալ վճարային համակարգերի քարտերը`
    - Արմենիան Քարդ (ArCa)
    - Visa International
    - Europay, MasterCard
    - NSPK(MIR)

     
  • Եթե առևտրի և սպասարկման կետի կողմից POS տերմինալով իրականացված ամսական շրջանառությունը (շրջանառության համար հիմք է ընդունվում օրացուցային ամսվա ընթացքում տվյալ առևտրի և սպասարկման կետում ակտիվացված բոլոր POS տերմինալների միջոցով կատարված գործարքների հանրագումարը) փոքր է 300,000 ՀՀ դրամից, Բանկի կողմից գանձվում է սպասարկման վճար` ամսական 3,000 ՀՀ դրամի չափով ներառյալ հարկերը: POS տերմինալի ծառայության տեղադրումից (ակտիվացումից) հետո 1 տարվա ընթացքում պայմանագրի վաղաժամկետ դադարեցնելու համար գանձվում է հրաժարվելու վճար՝ 50,000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը:
     
  • Առևտրի և սպասարկման կետի կողմից 3 ամիս շարունակ POS տերմինալով իրականացված անկանխիկ գործարքների առնվազն 900,000 ՀՀ դրամ գումարի չափով շրջանառություն չապահովելու պարագայում Բանկն իրավունք ունի վաղաժամկետ լուծել POS տերմինալի ծառայության պայմանագիրը և դադարեցնել առևտրի և սպասարկման կետի սպասարկումը:

Հայէկոնոմբանկ ԲԲԸ վճարային քարտերի սպասարկման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ

Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ

Թարմացվել է` 11/10/2023 11:07