Ընդհանուր տեղեկատվություն
- Mobile POS վճարային տերմինալը սմարթֆոնով վճարումների ընդունման հնարավորություն է:
- Mobile POS վճարային տերմինալի հավելվածի ակտիվացումն հնարավոր է իրականացնել Android 8.1 և ավելի բարձր ծրագրային ապահովմամբ, NFC հնարավորությամբ ապահովված սմարթֆոններով:
- Նվազագույն շրջանառության չափ*
Mobile POS հավելվածով իրականացված ամսական շրջանառությունը 50,000 ՀՀ դրամից փոքր լինելու դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 1,000 ՀՀ դրամ
* շրջանառության համար հիմք է ընդունվում օրացուցային ամսվա ընթացքում տվյալ ԱՍԿ-ում ակտիվացված բոլոր POS տերմինալների միջոցով կատարված գործարքների հանրագումարը - ԱՍԿ-ի նախաձեռնությամբ POS տերմինալի պայմանագրի դադարեցման վճար (ներառյալ հարկերը)
Mobile POS հավելվածը ակտիվացնելուց հետո մեկ տարվա ընթացքում պայմանագրի վաղաժամ դադարեցման դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 10,000 ՀՀ դրամ
- Ծառայությունը հասանելի է իրավաբանական անձ և ԱՁ հաճախորդներին:
- Ծառայության միջոցով վճարային տերմինալով հնարավոր է ընդունել վճարումներ կրեդիտային և դեբետային քարտերով (այդ թվում Apple Pay, Google Pay վճարման եղանակներով):
- Բանկի կողմից ծառայության ակտիվացման գործընթացը տևում է սովորաբար մինչև 5 (հինգ) աշխատանքային օր, սակայն հնարավոր է ակտիվացնել ավելի սեղմ ժամկետներում, ինչը ենթակա է քննարկման առևտրի/սպասարկման կետի և Բանկի միջև:
- Ծառայության համար անկանխիկ գործարքների դիմաց Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների սակագները ըստ սպասարկման կետերի սահմանվում են պայմանագրային հիմունքներով: Ընդ որում ծառայության ակտիվացման վճար Բանկի կողմից չի սահմանվում:
- Բանկը սպասարկում է հետևյալ վճարային համակարգերի քարտերը`
- Արմենիան Քարդ (ArCa)
- Visa International
- Europay, MasterCard
Հայէկոնոմբանկ ԲԲԸ վճարային քարտերի սպասարկման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայէկոնոմբանկ ԲԲԸ POS տերմինալների տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ