86 86
ENG

Mobile POS

Դարձրու՛ բիզնեսդ ավելի ճկուն AEB Mobile POS-ի հետ

Ի՞նչ է Mobile POS

Mobile POS-ը վճարային տերմինալ է, որը թույլ է տալիս բիզնեսին վճարումներն ընդունել սմարթֆոնով ցանկացած վայրից ավանդական POS տերմինալի փոխարեն:

Վճարումները կատարվում են արագ և պարզ եղանակով. պարզապես անհրաժեշտ է անհպում վճարման հնարավորությամբ քարտը մոտեցնել սմարթֆոնին:

Վճարման այս եղանակն առավել հարմար է հատկապես շարժական բիզնեսներին՝ առաքման և սննդի ծառայություններ մատուցող ընկերություններին (սրճարաններ, ռեստորաններ և այլն):

 Ընդունե՛ք վճարումներ Ձեզ հարմար վայրից
Վճարում ընդունելու համար POS տերմինալի փոխարեն անհրաժեշտ է պարզապես  ձեռքի տակ ունենալ սմարթֆոն

 Հարմարավետություն
Այլևս անհհրաժեշտ չէ վճարումներ ընդունելու համար ունենալ POS տերմինալներ, պարզապես հարկավոր է ներբեռնել հավելվածը

 Ճկունություն
Mobile POS-ի շնորհիվ Ձեր բիզնեսը կդառնա ավելի ճկուն՝ կրճատելով վճարում ընդունողի ժամանակը

• Եղե՛ք ապահով

Բջջային տերմինալը  ապահովված է անվտանգության բոլոր անհրաժեշտ պահանջներով

• 24/7

24/7 ռեժիմով վճարումների ընդունում և աջակցության տրամադրում

Ինչպե՞ս տեղադրել Mobile POS

Լրացրեք հայտ և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում

Լրացնել հայտ

Ընդհանուր տեղեկատվություն
 

  • Mobile POS վճարային տերմինալը սմարթֆոնով վճարումների ընդունման հնարավորություն է:
     
  • Mobile POS վճարային տերմինալի հավելվածի ակտիվացումն հնարավոր է իրականացնել Android 8.1 և ավելի բարձր ծրագրային ապահովմամբ, NFC հնարավորությամբ ապահովված սմարթֆոններով:  
  • Նվազագույն շրջանառության չափ*
    Mobile POS հավելվածով իրականացված ամսական շրջանառությունը 50,000 ՀՀ դրամից փոքր լինելու դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 1,000 ՀՀ դրամ

    * շրջանառության համար հիմք է ընդունվում օրացուցային ամսվա ընթացքում տվյալ ԱՍԿ-ում ակտիվացված բոլոր POS տերմինալների միջոցով կատարված գործարքների հանրագումարը
  • ԱՍԿ-ի նախաձեռնությամբ POS տերմինալի պայմանագրի դադարեցման վճար (ներառյալ հարկերը)
    Mobile POS հավելվածը ակտիվացնելուց հետո մեկ տարվա ընթացքում պայմանագրի վաղաժամ  դադարեցման դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 10,000 ՀՀ դրամ

     
  • Ծառայությունը հասանելի է իրավաբանական անձ և ԱՁ հաճախորդներին:
     
  • Ծառայության միջոցով վճարային տերմինալով հնարավոր է ընդունել վճարումներ կրեդիտային և դեբետային քարտերով (այդ թվում Apple Pay, Google Pay վճարման եղանակներով):
     
  • Բանկի կողմից ծառայության ակտիվացման գործընթացը տևում է սովորաբար մինչև 5 (հինգ) աշխատանքային օր, սակայն հնարավոր է ակտիվացնել ավելի սեղմ ժամկետներում, ինչը ենթակա է քննարկման առևտրի/սպասարկման կետի և Բանկի միջև:
     
  • Ծառայության համար անկանխիկ գործարքների դիմաց Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների սակագները ըստ սպասարկման կետերի սահմանվում են պայմանագրային հիմունքներով: Ընդ որում ծառայության ակտիվացման վճար Բանկի կողմից չի սահմանվում:
     
  • Բանկը սպասարկում է հետևյալ վճարային համակարգերի քարտերը`
    - Արմենիան Քարդ (ArCa)
    - Visa International
    - Europay, MasterCard

Հայէկոնոմբանկ ԲԲԸ վճարային քարտերի սպասարկման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայէկոնոմբանկ ԲԲԸ POS տերմինալների տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ

Թարմացվել է` 19/08/2024 12:29