Սակագին

Հաշվի բացում1

Իրավաբանական անձանց համար (այդ թվում անհատ ձեռնարկատերերի)

10,000 ՀՀ դրամ

Լրացուցիչ հաշիվների բացում

3,000 ՀՀ դրամ

Հաշվի սպասարկում, փակում

0

Հաշվով գործարքներ չիրականացված հաշվի սպասարկում2

Չեն կատարվել գործարքներ 365-ից 730 օր

10,000 ՀՀ դրամ

Չեն կատարվել գործարքներ 731-օրից մինչև 1095 օր

15,000 ՀՀ դրամ

Չեն կատարվել գործարքներ 1096 օր և ավելի

20,000 ՀՀ դրամ ամսական

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի, SWIFT հաղորդագրությունների պատճենների և/կամ կրկնօրինակների, այլ տեղեկությունների և տեղեկանքների3 տրամադրում՝ Ըստ վաղեմության ժամկետների4

Մինչև 1 ամիս կատարված գործարքների համար5

0 ՀՀ դրամ

Վճարային փաստաթղթերի, SWIFT հաղորդագրությունների պատճենների և/կամ կրկնօրինակների, այլ տեղեկությունների և տեղեկանքների տրամադրում

1,000 ՀՀ դրամ դրամ ամսական

1-ից մինչև 3 ամիս կատարված գործարքների համար

1,500 ՀՀ դրամ

3-ից մինչև 1 տարի կատարված գործարքների համար

2,500 ՀՀ դրամ

1 տարուց ավել կատարված գործարքների համար

5,000 ՀՀ դրամ

Հաշվի տնօրինման հանձնարարական6

5 000 ՀՀ դրամ ամսական

Կոմունալ վարձավճարների գծով

0

Հաշվի տնօրինում “ AEB Home Bank” համակարգով7

Իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) համար

Սարքի ակտիվացման վճարը չգանձելու դեպքում

5,000 ՀՀ դրամ ամսական

Սարքի ակտիվացման վճարը գանձելու դեպքում7բ

3,000 ՀՀ դրամ ամսական

“AEB Home Bank” համակարգի արգելափակված քարտի վերաակտիվացում

3,000 ՀՀ դրամ

Դրամական չեկային գրքույկների տրամադրում8

5,000 ՀՀ դրամ

Հաշիվների վերաբերյալ աուդիտորական հարցումների պատասխան

15,000 ՀՀ դրամ

Հաճախորդի կողմից կատարված գործառնությունների մասին հարցումներ9

ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի

3,000 ՀՀ դրամ

Այլ արտարժույթ

15,000 ՀՀ դրամ

VIP սրահ

VIP սրահում հաճախորդների սպասարկում10

20,000 ՀՀ դրամ ամսական

Դեպո հաշիվ

Դեպո հաշիվների սպասարկում

5000 ՀՀ դրամ

Լիազորագրի տրամադրում

Ֆիզիկական անձանց կողմից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում բանկային հաշվի, քարտային հաշվի, ժամկետային ավանդի, վարկային հաշիվների, պահատեղերի սպասարկման համար լիազորագրի տրամադրում11

3,000 ՀՀ դրամ

ՀՀ պետական ռեգիստրից էլեկտրոնային հարցում

3,000 ՀՀ դրամ /յուրաքանչյուր հարցման համար/

 

1. ա/ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառու հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձանց, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, պետական, պետական ոչ առևտրային, համայնքային ոչ առևտրային և հասարակական կազմակերպությունների, «Էսքրոու» հաշիվների, առարկայազուրկ մետաղական հաշիվների, սոցիալական փաթեթի հաշիվների, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի համակարգում ԱՍԿ-ների սպասարկման նպատակով բացվող հաշիվների համար՝ ԱՆՎՃԱՐ:

բ/ Լրացուցիչ հաշվի բացման սակագինը գանձվում է հաշիվ ունեցող հաճախորդի (ֆիզիկական և իրավաբանական անձ) կողմից յուրաքանչյուր նոր հաշվի բացման համար:

գ/ Հաշվի բացում ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող հաճախորդների համար՝
իրավաբանական անձանց համար՝ 50,000 ՀՀ դրամ:

2. ա/ 365 օրից, 731 օրից և 1096 օրերից ավել գործառնություն չիրականացված հաշվի մնացորդը համապատասխանաբար 2,000 ՀՀ դրամին, 5,000 ՀՀ դրամին և 8,000 ՀՀ դրամին և/կամ համարժեք արտարժույթին հավասարվելուն և/կամ պակաս լինելուն պես՝ գանձելով միջնորդավճարը, ավտոմատ կերպով փակվում է տվյալ հաշիվը և դադարեցվում է հետագա ամիսների սպասարկման միջնորդավճարների գանձումը:

բ/ Սույն սակագինը տարածվում է այն քարտային հաշիվների վրա, որոնց քարտի ժամկետը լրացել է, քարտը չի վերաթողարկվել և քարտի ժամկետին նախորդող 365 և ավելի օրերի ընթացքում հաշվով գործարքներ չեն իրականացվել:

գ/ Սույն սակագինը չի տարածվում օրենքով սահմանված կարգով լուծարային գործընթացում գտնվող հաշվետերերի հաշիվների, կալանքի տակ գտնվող բանկային հաշիվների և ցպահանջ անցած ժամկետային ավանդների վրա:

3. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում առնվազն 15 բանկային օր 3,000,000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) և ավելի գումարների ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձիք, նախորդ ամսում հաշվի միջին մանցորդը 10,000,000 ՀՀ դրամը (կամ համարժեք արտարժույթ) գերազանցող իրավաբանական անձիք և վերջիններիս տնօրեն հանդիսացող ֆիզիկական անձանց, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի աշխատակիցների, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի համակարգում ուսումնա-արտադրական պրակտիկա անցած ուսանողների պրակտիկային վերաբերվող տեղեկանքների, սոցիալական փաթեթի սպասարկման նպատակով տրամադրվող տեղեկանքները՝ ԱՆՎՃԱՐ:

4. ա/ Յուրաքանչյուր գործարքից հետո, հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի պատճենի և (կամ) կրկնօրինակի տրամադրման, ինչպես նաև մինչև մեկ տարի լրանալը "AEB Home Bank" համակարգով կատարված գործարքներից փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրումը՝ ԱՆՎՃԱՐ:

բ/Մեկ տարուց ավելի " AEB Home Bank" համակարգով կատարված գործարքների փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրման համար գանձվում է 1,000 ՀՀ դրամ սակագին:

5. Մինչև մեկ ամիս կատարված գործարքների համար քաղվածքների տրամադրումը անվճար կարող է տրամադրվել մինչև հաջորդող ամսվա 10-րդ բանկային օրը ներառյալ:

6. ա/ ԱՍԿ-ների և սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը` ԱՆՎՃԱՐ:

բ/ Հաշվի տնօրինման հանձնարարականի կատարումից սակագին չի գանձվում, եթե հանձնարարականը կատարվել է 10 օրացուցային օրվա ընթացքում:

գ/ Հաշվի տնօրինման հանձնարարականի ընթացիկ կատարման համար գանձվում է սակագին, եթե տվյալ ամսում հանձնարարականի կատարում է տեղի ունեցել:

7. ա/ Յուրաքանչյուր էլեկտրոնային ստորագրության կրիչի համար (մինչև հաշվետու ամսվա 25 տրամադրման դեպքում վճարը գանձվում է նույն ամսվա ընթացքում մեկ ամսվա համար, իսկ հաշվետու ամսվա 25-ին կամ ավելի ուշ տրամադրման դեպքում՝ հաջորդ ամսվա ընթացքում մեկ ամսվա համար):

բ/ Հաշվի սպասարկման միանվագ վճարը իրավաբանական (անհատ ձեռնարկատերերի) և ֆիզիկական անձանց համար կազմում է 15,000 ՀՀ դրամ:

գ/ Էլեկտրոնային ստորագրության կրիչի հանձման դեպքում հաշվետու ամսվա համար չի գանձվում սակագին, եթե էլեկտրոնային ստորագրության կրիչը հանձնվել է Բանկին մինչև հաշվետու ամսվա 5-րդ աշխատանքային օրը:

8. ա/ Գանձապետարանների սպասարկումը` ԱՆՎՃԱՐ:

բ/ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ում սպասարկվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամական միջոցների ելքը դրամարկղի ելքի օրդերով իրականացնելու դեպքում գանձվում է 500 ՀՀ դրամ սակագին:

9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պատասխանատվություն չի կրում թղթակից բանկի կողմից պատասխան չստանալու համար:

10. Բացառությամբ այն հաճախորդների որոնք համապատասխանում են «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից ընդունված "VIP" չափանիշներին:

11. Բացառությամբ կենսաթոշակ ստանալու նպատակով բացված հաշիվների և պայմանագրով նախատեսված դեպքերի:

12. Հաճախորդի հաշվին փոխանցված դրամական միջոցները մուտքագրվում են ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերի Բանկ մուտք լինելու հաջորդ օրը:

13. Հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տրվում կամ փոխանցվում են ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերի Բանկ մուտք լինելու հաջորդ օրը:

 

Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց հիմնական հաշվի բացում
Իրավաբանական անձի անունով հիմնական բանկային հաշիվ բացելու համար Բանկ են ներկայանում տնօրենը (ղեկավարը), գլխավոր հաշվապահը (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտված անձինք` իրենց հետ ունենալով ձեռնարկության կլոր կնիքը և հետևյալ փաստաթղթերը.
PunctԱնձը հաստատող փաստաթուղթ,
PunctԻրավաբանական անձի պետական գրանցման վկայականը (բնօրինակ և 1 պատճեն),
PunctԿանոնադրությունը (բնօրինակ և 1 պատճեն` կարված և կնքված «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ),
PunctՀարկային կոդը (բնօրինակ և 1 պատճեն),
PunctՏնօրենի (ղեկավարի), գլխավոր հաշվապահի (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտված այլ անձանց պաշտոնի ստանձման հրամաններից քաղվածքները կամ հաստատված պատճենները, տնօրենի դեպքում նաև իրավասու մարմնի կողմից նշանակման որոշման /արձանագրության/ պատճենը: Հրամանի պատճենները չեն պահանջվում, եթե նշված անձինք գրանցված են ներկայացվող պետական գրանցման վկայականում: Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում` տնօրենի (ղեկավարի), գլխավոր հաշվապահի (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտված այլ անձանց պաշտոնի ստանձնումը հավաստող համապատասխան փաստաթուղթ,
PunctԼուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է լուծարման (անվճարունակության) վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը:
 
NoteԻրավաբանական անձանց ժամանակավոր հաշվի բացում
Իրավաբանական անձի անունով ժամանակավոր հաշիվ բացելու համար Բանկ է ներկայանում հիմնադիր պայմանագրում նշված հիմնադիրներից առնվազն մեկը կամ նրանց ներկայացուցիչը` իր հետ ունենալով հետևյալ փաստաթղթերը.
PunctԱնձը հաստատող փաստաթուղթը
PunctԻրավաբանական անձի հիմնադիր պայմանագիրը /բնօրինակ և 1 պատճեն/:
 
NoteԱնհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող թաստաթղթերը
Անհատ ձեռնարկատերը հաշիվ բացելու համար Բանկ է ներկայանում` իր հետ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
PunctԱնձը հաստատող փաստաթուղթ,
PunctՍոցիալական քարտ (ՀՀ քաղաքացիների համար),
PunctԱնհատ ձեռնարկատիրոջ վկայականը /բնօրինակը և պատճենը/ և կնիքը /առկայության դեպքում/ (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
PunctՀարկային կոդ (բնօրինակ և 1 պատճեն) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
PunctԼուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) անհատ ձեռնարկատիրոջ հաշիվ բացելու դեպքում Բանկ ներկայացող լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է նաև լուծարման և իր նշանակման վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը,
PunctՀաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում լիազորագիր` վավերացված նոտարի կողմից:
     
Ընդհանուր տեղեկատվություն
Թարմացվել է` 08/06/2018 09:18