Պայմաններ
Վարկի նպատակը
Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում
Վարկի տեսակը
<<Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին>> պետական նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկ
Վարկի գումարը
500.000-17.500.000 ՀՀ դրամ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Կանխավճարը
Նվազագույնը 30% կամ նվազագույնը 10%, եթե ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակլեի անշարժ գույք 
Տարեկան տոկոսադրույքը
Մինչև 50% (ներառեյալ) վարկ/գրավ հարաբերակցության դեպքում` 8.5% 50%-90% վարկ/գրավ հարաբերակցության դեպքում` 9.0%
Սուբսիդավորվող տոկոսադրույքը
Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում 2% ՀՀ մարզերում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում 4% 
Վարկի ժամկետը
144 մինչև 240 ամիս
Մարումների հաճախականությունը
Ամսական 
Ապահովվածությունը
Ձեռք բերվող անշարժ գույք (անհրաժեշտության դեպքում նաև այլ բնակելի անշարժ գույք, որը պետք է հանդիսանա համավարկառուի սեփականություն)
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Առավելագույնը ձեռք բերվող անշարժ գույքի լիկվիդացիոն և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 70%-ը Առավելագույն գումարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի լիկվիդացիոն և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 90%-ի չափով, եթե տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր լիկվիդացիոն արժեքի 70%-ը
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման Հաշվի սպասարկաման ամսական վճար` վարկի պայմանագրային գումարի 0.05%-ի չափով, բայց ոչ ավել քան ամսական 10.000 ՀՀ դրամ
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: Վարկը ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը, եթե հայտատուն բնակարանի գնահատված լիկվիդացիոն արժեքի նվազագույնը 10%-ը մուտքագրել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բացված հաշվին: Մուտքագրված գումարը պահպանվում է հաշվում մինչև վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելը: 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը 
Մինչև 10 աշխատանքային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում) 
 
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 65-ը Ամուսիններից մեկի տարիքը չպետք է գերազանցի 35-ը Միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը Վարկառուի զուտ եկամուտները չպետք է գերազանցեն զուտ (հարկված) 800.000 ՀՀ դրամը Ամուսիններից յուրաքանչյուրը ՀՀ ամբողջ տարացքում չպետք է ունենա 18 ք.մ.-ից ավել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի անշարժ գույք
Վարկի մարման կարգը
Ամենամսյա՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Ապահովագրությունը
• Անշարժ գույքի ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին ` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.25-0.3% -ի չափով: • Վարկառուի և համավարկառուների (բացառությամբ եկամուտ չունեցող համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.25-0.3% -ի չափով
Անշարժ գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է 20.000-100.000 ՀՀ դրամ
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ • Նոտարական վճար՝ 15.000-25.000 ՀՀ դրամ, • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ, • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-75.000 ՀՀ դրամ:
Ձեռք բերվող անշարժ գույքը
ՀՀ տարածքում գնվող բնակելի անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն) ձեռք բերման արժեքը չպետք է գերազանցի 25 միլիոն ՀՀ դրամը և միևնույն ժամանակ գնահատված արժեքը չպետք է գերազանցի 26 միլիոն ՀՀ դրամը
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելը Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ /ընտանիքի անդամների/, 2 օրինակ,
PunctՎարկառուի և ամուսնու/կնոջ/ ծննդյան վկայականների պատճեն,
PunctԱմուսնության վկայականի պատճեն,
PunctՏեղեկանք բնակավայրից,
PunctՏեղեկանք աշխատավայրից /անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն նախորդ 12 ամսվա ընթացքում վճարված զուտ աշխատավարձի, եկամտահարկի, սոցապ. վճարումների չափերի և աշխատանքային գրքույկի պատճեններ,
PunctՎարկառուի և համավարկառուի /ների/ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք /ներ/ հարկային մարմնից,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctՍեփականության վկայականի պատճեն, 3 օրինակ, /գնվող բնակարանի, անհրաժեշտության դեպքում վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/,
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, (բնօրինակը և 1 պատճեն), ներկայացնել վարկի հաստատումից հետո,
PunctՎաճառողի (սեփականատերերի) անձնագրի պատճենը (2 օրինակ),
PunctՁեռքբերվող բնակարանի 3-րդ ձև /անձնագրային սեղանից/,
PunctԿոմունալ վճարումների կտրոնները (անհրաժեշտության դեպքում),
PunctԴիպլոմի պատճեն (առկայության դեպքում),
PunctԿադաստրի տեղեկատվական կենտրոնից տեղեկանք` հայտատուի ունեցած անշարժ գույքերի վերաբերյալ:
Հաշվիչ
Հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Թարմացվել է` 07/06/2018 11:04