Նորություններ
03.08.2018

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը վերանայել է բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով տրամադրվող Բնակարանային միկրովարկի պայմաններն, ինչի արդյունքում իջեցվել է վարկատեսակի տոկոսադրույքը:

Վարկի տարեկան տոկոսադրույքը 10.9% է, իսկ
<<ԵՊՀ շրջանավարտների միավորում>> ՀԿ բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում ձեռք բերված անշարժ գույքի վերանորոգման դեպքում՝ 10%:

Վարկը տրամադրվում է՝

  • ՀՀ դրամով,
  • 60 ամիս ժամկետով,
  • 6-12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:

Այն դեպքում, եթե վարկի գումարի 50%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների (դրսի պատուհան, դրսի դուռ, ջեռուցման համակարգ, արևային ջրատաքացուցիչ և այլ էներգախնայող և ջերմամեկուսացնող նյութեր) ձեռքբերման նպատակով, վարկառուն ստանում է դրամաշնորհ՝ վարկի պայմանագրային գումարի 10%-ի չափով, որն ուղղվում է մայր գումարի մարմանը:

Առավել մանրամասն տեղեկատվություն առաջարկում ենք ստանալ Բանկի պաշտոնական կայք էջից հետևյալ հղմամբ՝ http://www.aeb.am/hy/bnakaranayin_mikrovark, իսկ հարցերի դեպքում մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ, ինչպես նաև զանգահարել Բանկի՝ հաճախորդների աջակցման կենտրոն +374(10)510-910 հեռախոսահամարով:

 

Թարմացվել է` 03/08/2018 12:10