86 86
ENG
Հաճախորդի իրավունքները

Հարգելի հաճախորդ,

Ցանկացած անձ իրավունք ունի գրավոր դիմումը ներկայացնելուց երեք բանկային օրվա ընթացքում ստանալ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:
Օրենքը կարող եք գտնել հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=164974

  • տեղեկատվությունը սովորական փոստային առաքման դեպքում (մինչև 150 գրամ)՝ 1,140 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
  • թղթային տեսքով առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում՝ անվճար
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 8000 8686 կամ +374 10 510-910 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխավոր գրասենյակ և մասնաճյուղեր

Դուք կարող եք Ձեր դիմումները՝ դիմում-բողոքները և բողոք-պահանջները ներկայացնել  հետևյալ եղանակներով.

  • առձեռն` Բանկի Գլխավոր գրասենյակ կամ մասնաճյուղ
  • փոստով` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»  ԲԲԸ, ք. Երևան, 0002, Ամիրյան 23/1 հասցեով

Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հաճախորդը կարող է զանգահարել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Իրավաբանական վարչության պետ՝ Օմբուդսմեն Վրեժ Ջհանգիրյանին`  +37410510910*9999# հեռախոսահամարով:

Եթե հաճախորդը 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկից պատասխան չի ստանում իր բողոք-պահանջի վերաբերյալ կամ բավարարված չի լինում իր բողոք-պահանջի վերջնական պատասխանով, ապա նա իրավունք ունի պահանջ ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին: 

Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:

 

Ֆինանսական համակարգի հաշտարար
ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15, Էլիտ Պլազաե բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+ 374 60) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կայք՝ www.fsm.am
Էլ. փոստ` info@fsm.am

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հրաժարվել է վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի այն որոշումները, որոնցով գույքային պահանջի չափը չի գերազանցում 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը:

Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման համակարգ

Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման ղեկավար.

Արտյոմ Բաղդասարյան

Էլ. փոստ՝  artyom.baghdasaryan@aeb.am

Հեռ.՝  +374 10 510910 (ներքին 9017)

 

Հասարակական և շրջակա միջավայրի մասնագետ.

Աննա Եղոյան

Էլ. փոստ՝ anna.yeghoyan@aeb.am

Հեռ.՝  +374 10 510910 (ներքին 5111)

Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման համակարգի ուղեցույց

Թարմացվել է` 05/04/2024 15:09