Նորություններ
27.07.2018

 

 

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը վերանայել է հիփոթեքային վարկերի պայմանները, ինչի արդյունքում իջեցվել են վարկատեսակների տոկոսադրույքները՝

  • Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ՀՀ դրամային վարկերը տրամադրվում են 9.8-10.3% տարեկան տոկոսադրույքով՝ առավելագույն 25 000 000 ՀՀ դրամ գումարի չափով,
  • Բնակելի անշարժ գույքի վերանորոգման կամ կառուցապատման նպատակով տրամադրվող ՀՀ դրամային վարկերը տրամադրվում են 10.8-11.3% տարեկան տոկոսադրույքով՝ առավելագույն 25 000 000 ՀՀ դրամ գումարի չափով,
  • <<Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան>> պետական նպատակային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է 2.8-3.3% տարեկան տոկոսադրույքով ՀՀ մարզերում և 4.8-5.3%  տարեկան տոկոսադրույքով՝ Երևան քաղաքում: Սույն վարկը տրամադրվում է միայն ՀՀ դրամով,առավելագույնը 17.500.000 ՀՀ դրամ գումարի չափով: Նշված տոկոսադրույքները ներկացված են պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցումից հետո:

Առավել մանրամասն տեղեկատվություն առաջարկում ենք ստանալ Բանկի պաշտոնական կայք էջից հետևյալ հղմամբ՝ http://aeb.am/hy/25/tab/100, իսկ հարցերի դեպքում մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ, ինչպես նաև զանգահարել Բանկի՝ հաճախորդների աջակցման կենտրոն +374(10)510-910 հեռախոսահամարով:

Թարմացվել է` 21/08/2018 10:29