Տվյալների մշակման պահուստային կենտրոնի ենթակառուցվածքների նախագծման համար մրցույթ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն նախատեսում է կառուցել տվյալների մշակման պահուստային կենտրոն, որը կշահագործվի հիմնական տվյալների մշակման կենտրոնի անհասանելիության / խափանման դեպքում: Տվյալ հայտարարությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հայտարարում է մրցույթ տվյալների մշակման պահուստային կենտրոնի հետևյալ ենթակառուցվածքների նախագծման համար`

  • Սերվերային ենթակառուցվածք
  • Տվյալների պահպանման ենթակառուցվածք
  • Ցանցային ենթակառուցվածք
  • Տեղեկատվական անվտանգության ապահովման ենթակառուցվածք
  • Սերվերների վիրտուալիզացման ենթակառուցվածք

 

Որակավորում

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին`

Փորձ և տեխնիկական կարողություն

Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային վկայություն առ այն, որ նա բավարարում է հետևյալ պահանջներին.

  • նմանատիպ ծառայությունների իրականացման նվազագույնը հինգ (5) տարվա փորձ: 
  • Վերջին հինգ (5) տարվա ընթացքում (2013-2018թթ.) համանման արժեքի և բնույթի առնվազն մեկ (1) հաջողությամբ իրականացված պայմանագիր:
  • Ունենալ առնվազն հինգ (5) տարվա փորձ ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքների նախագծման, կազմակերպման և սպասարկման ոլորտում:
  • Ունենալ սերվերների ոլորտի միջազգային առաջատար ընկերությունների կողմից ինդուստրիալ սերտիֆիկացում անցած մասնագետներ, ովքեր կարող են նախագծել, տեղադրել և սպասարկել համակարգերը և ունեն առնվազն մեկ (1) տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:
  • Ունենալ տվյալների պահպանման համակարգերի ոլորտի միջազգային առաջատար ընկերությունների կողմից ինդուստրիալ սերտիֆիկացում անցած մասնագետներ, ովքեր կարող են նախագծել, տեղադրել և սպասարկել համակարգերը և ունեն առնվազն մեկ (1) տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:
  • Ունենալ Cisco CCNP և CCDA կամ CCDP սերտիֆիկացված մասնագետներ, ովքեր ունեն առնվազն մեկ (1) տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:
  • Ունենալ ՏՏ անվտանգության ոլորտի միջազգային առաջատար ընկերությունների կողմից ինդուստրիալ սերտիֆիկացում անցած մասնագետներ, ովքեր ունեն առնվազն մեկ (1) տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:
  • Ունենալ սերվերային վիրտուալիզացիաի ոլորտի միջազգային առաջատար ընկերությունների կողմից ինդուստրիալ սերտիֆիկացում անցած մասնագետներ, ովքեր ունեն առնվազն մեկ (1) տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:

Առաջարկների համար խնդրում ենք գրել it@aeb.am և itdep@aeb.am էլ. փոստային հասցեներով:

 

Թարմացվել է` 2018-10-04 09:30:00