Արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացվող փոխանցումներ
My transfer
Հասանելի ծառայություններ
My Transfer
Առավելություններ
արտերկրից գումարի ստացում՝ առանց բանկ այցելելու
ստացված գումարի մուտքագրում հաշվին միայն մեկ հեռախոսազանգի, կարճ հաղորդագրության կամ AEB Mobile հավելվածի միջոցով
հաշվի արժույթից տարբերվող արժույթով փոխանցում ստանալու դեպքում գումարի փոխակերպում արտոնյալ փոխարժեքով
պլաստիկ քարտի տրամադրում/սպասարկում՝ առանց որևէ վճարի
գումարի արագ և շուրջօրյա կանխիկացում սպասարկման կետերի և բանկոմատների լայն ցանցի միջոցով
գումարի ստացում բանկի կողմից տրամադրվող բոլոր քարտերին
Պայմաններ և սակագներ
Փոխանցումը կարող եք ստանալ հետևյալ 3 տարբերակով՝
- Բանկում գրանցված հեռախոսահամարից SMS հաղորդագրություն ուղարկել Բանկի (+374) 99 158-686 հեռախոսահամարին` նշելով փոխանցողի անունը, ազգանունը, գումարի ստացման վերահսկիչ կոդը (փոխանցման ունիկալ կոդ), գումարի չափը թվերով և գումարի արժույթը
- AEB Mobile կամ AEB Online համակարգերով ներկայացնել հայտ՝ ընտրելով փոխանցման համակարգի անվանումը, փոխանցողի անունը, ազգանունը, գումարի ստացման վերահսկիչ կոդը (փոխանցման ունիկալ կոդ), գումարի չափը թվերով և գումարի արժույթը
- Բանկում գրանցված հեռախոսահամարից կատարել հեռախոսազանգ Բանկի (+374) 10 510-991 հեռախոսահամարին և նույնականացման նպատակով ճշգրիտ հայտնել բանկային գաղտնաբառը (տեղեկատվական կոդը), գումարը ստացողի և փոխանցողի անուն և ազգանունը, փոխանցված գումարի ստացման վերահսկիչ կոդը (փոխանցման ունիկալ կոդ), գումարի չափը և արժույթը
Սահմանված պահանջների համապատասխանության դեպքում մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցումը վճարվում է հաշվին, իսկ անհամապատասխանության դեպքում փոխանցման վճարումը չի կատարվում և այդ մասին հաճախորդը տեղեկացվում է հեռախոսազանգով կամ SMS հաղորդագրությամբ:
Փոխանցված գումարի արժույթը հաշվի արժույթից տարբերվելու դեպքում՝ գումարի փոխարկումը կատարվում է հաշվի արժույթի վաճառքի համար տվյալ պահին Բանկում սույն ծառայության համար սահմանված փոխարժեքով:
Հաղորդագրությունները կամ հեռախոսազանգերը Բանկի կողմից ընդունվում/իրականացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր 9:00-ից մինչև ժամը 17:30-ն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Արագ դրամական փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձ հաճախորդների միջև:
- "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում գումարների փոխանցումն իրականացվում է տարբեր արժույթներով` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգերի կողմից սահմանած արժույթների և մեկ փոխանցման համար սահմանված առավելագույն սահմանաչափի (մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն ամփոփագրում վճարային համակարգերի համար նախատեսված համապատասխան բաժիններում): Դրամական փոխանցում ստացող հաճախորդին փոխանցված գումարը վճարվում է այն արժույթով, որը նշվել է փոխանցողի կողմից: Եթե հաճախորդը ցանկութուն է հայտնում փոխարկել ստացված գումարը, ապա այն փոխարկվում է այլ արժույթի "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում վճարային համակարգերով գումարների ստացման համար սահմանված արտարժույթի փոխարժեքով:
- Փոխանցված գումարի չստանալու դեպքում փոխանցված գումարների հետ վերադարձը իրականացվում է համաձայն փոխանցման համակարգի կանոնների:
- Փոխանցումների վաղեմության ժամկետը սահմանվում է համաձայն վճարային համակարգերի:
- Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը 1-10 րոպե է:
- ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- Բանկը "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
- Միջազգային դրամական փոխանցումների ուղղություններին (երկիր, քաղաք, սպասարկման կետեր) սակագներին Հաճախորդը կարող է ծանոթանալ https://aeb.am/hy/558/կայքից:
- Գործարքի կատարման կամ մերժման մասին Հաճախորդը կարող է ծանուցվել հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով:
- Լրացուցիչ ծառայությունների մատուցման վերաբերյալ, մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին կարող եք ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:
- Միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի տեղեկատվական ամփոփագրերին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝https://aeb.am/hy/sakagner/
- "Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ` https://www.fininfo.am :
- Հաճախորդի կողմից բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում է Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն:
Հասանելի ծառայություններ
Սակագներ
ծառայությունը մատուցվում է անվճար
տրամադրվում է անվճար պլաստիկ քարտ (Arca Сlassic)
հաշվի արժույթից տարբերվող արժույթով փոխանցում ստանալու դեպքում գումարը փոխակերպվում է արտոնյալ փոխարժեքով
Թարմացվել է` 02/08/2023 11:54