Պայմաններ
Վարկի նպատակը
Առողջության ապահովագրություն,  հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,  ուսման վարձի վճարում,  հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում:
Վարկի տեսակը
Սպառողական
Վարկի գումարը
Վարկային գծերը տրամադրվում են առավելագույնը սոցիալական փաթեթի տարեկան ամբողջ գումարի և  Հաշվին սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման օրվանից հետո Հաշվին փոխանցված սոցիալական փաթեթի գումարների, Հաշվից պարտադիր փոխանցման ենթակա գումարների, Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարագրի հիման վրա կատարվող վճարների, մինչև վարկի մարման վերջնաժամկետը հաշվարկվող տոկոսների տարբերության գումարի չափով: Վարկի նվազագույն գումարը՝ 10.000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60.000 ՀՀ դրամ:
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը
21%
Վարկի ժամկետը
Հաշվին ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման օրվանից հաշված մինչև 11 ամիս
Մարումների հաճախականությունը
Մարումները կատարվում են սոցիալական փաթեթի ամենամսյա կատարվող փոխանցումների հաշվին
 
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխավոր գրասենյակի և մասնաճյուղերի կողմից
 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 3 աշխատանքային օր
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Սոցիալական փաթեթի մեջ ընդգրկված կազմակերպության աշխատակիցներ և անձինք
Վարկի մարման կարգը
Հավասարաչափ (անուիտետային)
Բացասական որոշման հիմքերը
ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը, հաճախորդի բացասական վարկային պատմությունը, այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԴիմում վարկ ստանալու վերաբերյալ,
PunctԱնձնագրերի պատճեններ (վարկառուի և նրա ընտանիքի անդամների),
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctԿանխավճարի փոխանցման հաշիվ կամ տեղեկանք, որտեղ արտացոլված են ծառայությունը մատուցող կազմակերպության վավերապայմանները և ծառայությունը ստացողի (հաճախորդի) տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր, քաղաքացիություն, անձնագրի տվյալներ (սերիա, համար, վավերականության ժամկետ, ում կողմից է տրված), ծառայության տեսակը և փոխանցման նպատակը,
PunctՀաշիվ-ապրանքագիր,
PunctՀիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում նաև Ազգային հիփոթեքային ընկերություն ՓԲԸ կողմից սահմանված վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանների համապատասխանության մասին տեղեկանք,
Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր:
Հաշվիչ
Հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Թարմացվել է` 07/06/2018 10:59