86 86
ENG

Նորություններ

29.06.2018

2017թ. Հայէկոնոմբանկն ամփոփում է մի շարք էական նվաճումներով և հիմնական ցուցանիշների զգալի աճով՝ ապահովելով բանկի շարունակական կայուն զարգացումը և անցումը գործունեության որակապես նոր՝ առավել արդիական փուլին: Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն իր ելույթում առանձնացրեց հետևյալ կարևորագույն իրողությունները.
,2017թ.-ը առաջընթացի հերթական տարի էր  մեզ համար: Բանկի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմն ապահովեցին ծրագրային նպատակները ինչպես ծավալային, այնպես էլ որակական առումով։ Ունեցել ենք բավական տպավորիչ  արդյունքներ, ինչը, սակայն, չի նշանակում, որ բանկը բավարարվելու է ձեռք բերվածով։
Բանկի հետագա զարգացման գործում կարևորելով միջազգային հեղինակավոր բաժնետիրոջ դերը՝ ներկայումս բանակցում ենք խոշորագույն ֆինանսավարկային կազմակերպություններից մեկի հետ, սակայն կնախընտրեի այս պահին չմանրամասնել, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվելե:   
Անդրադառնալով շահաբաժինների թեմային՝ Ս. Սուքիասյանն ասաց. ,Այս տարի ևս բանկի բաժնետերերին կվճարվեն շահաբաժիններ, ինչը, կարելի է ասել, արդեն բարի ավանդույթ է մեր բանկումե:
Բանկի վարչության նախագահ Ա. Խաչատրյանը նույնպես հանդես եկավ իր խոսքով և  ընդգծեց, որ Բանկի գործունեության կարևորագույն գնահատականներից է շահույթի, նախորդ տարվա համեմատ, ավելի քան 2.5 անգամ կամ 960.0 մլն. դրամով աճը (կազմելով 1,550.4 մլն դրամ), որը կնպաստի բանկի առաջիկա զարգացմանը և մշակված առաջխաղացման ծրագրերի արդյունավետ իրագործմանը: Հաշվետու տարում Բանկի ակտիվներն աճել են 30.5%-ով` կազմելով 190.8 մլրդ դրամ, հաճախորդներին տրված վարկերը` 38.9%-ով` կազմելով 104.2 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 37.3%-ով կամ 24.9 մլրդ դրամով` կազմելով 91.7 մլրդ դրամ, ինչի հիմքում ընկած է բանկի, հաճախորդների և գործընկերների միջև փոխվստահության և փոխշահավետության առողջ հենքի վրա ձևավորված երկարատև կայուն համագործակցությունը: Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 5.3%-ով` ներքին աղբյուրի՝ ձևավորված շահույթի հաշվին:
Ա. Խաչատրյանը նշեց, որ հաշվետու տարում բանկում ներդրվեցին մի շարք նորամուծություններ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, վերանայվեցին և բարելավվեցին բանկի ընթացիկ պրոդուկտները, համալրվեց բանկի մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև  օպտիմիզացվեց բանկի տարածաշրջանային ցանցը՝ համալրվելով նոր, տեխնոլոգիապես հագեցած մասնաճյուղերով: 2017-ին Բանկը շարունակեց փոխշահավետ համագործակցությունը միջազգային ֆինանսավարկային կառույցների և արտերկրի խոշորագույն առևտրային բանկերի հետ: 

 

Մասնավորապես, 2017թ. շարունակվեց և խորացվեց համագործակցությունը Բանկի ավանդական գործընկերների` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Գերմանա-հայկական հիմնադրամի, Ասիական Զարգացման Բանկի (վերջինիս կողմից երրորդ տարին անընդմեջ ճանաչվելով լավագույն գործընկեր), Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթի, ,ԲԼՅՈՒ ՕՐՉԱՐԴե միկրոֆինանսավորման հիմնադրամի, Սիմբիոտիքսի հետ: Հիմք դրվեց մի շարք հեղինակավոր կառույցների հետ նոր կարևոր բիզնես հարաբերությունների ստեղծման գործընթացին, ինչպես օրինակ ԴԵԳ-ի (Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH) հետ համագործակցությանը:
Եզրափակելով իր ելույթը՝ Բանկի Վարչության նախագահը շնորհակալություն հայտնեց Բանկի հաճախորդներին, բաժնետերերին և գործընկերներին վստահության և աջակցության համար՝  հավաստիացնելով, որ Հայէկոնոմբանկն առաջիկայում ևս կշարունակի իր ակտիվ գործունեությունը բանկային համակարգում որպես կայուն, վստահելի և կանխատեսելի ֆինանսական կառույց:                        
2018թ.-ի հունիսի 28-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 32.5 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը` մոտ 33.1 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 200.6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 130.1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` 44.1 մլրդ դրամ, շահույթը` 995.0 մլն. դրամ: Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

 

Թարմացվել է` 26/07/2018 10:37