Նորություններ
21.06.2018

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ճանապարհորդել և լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք ունեն ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է ֆինանսավորման իր տարբերակը՝ հաշված վարկյանների ընթացքում:

Բանկի գործընկեր տուրիստական գործակալությունների միջոցով կարող եք ստանալ ճամփորդելու նպատակով ապառիկ վարկը հենց տեղում: Տվյալ վարկատեսակը տրամադրվում է մինչև 2 մլն. ՀՀ դրամի շրջանակներում, 1-36 ամիս մարման ժամկետով ընդամենը 30 վարկյանի ընթացքում:

Իսկ գործընկեր տուրիստական ընկերությունների ցանկին և վարկի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, ինչպես նաև հետևլով թեժ առաջարկներին Բանկի ֆեյսբուքյան էջում:

Թարմացվել է` 02/07/2018 17:30