86 86
ENG

vPOS

Օնլայն վճարումներ ընդունելու բոլոր առավելությունները մեկ տեղում

Ի՞նչ է vPOS

vPOS-ը կայքում կամ հավելվածում ինտեգրված վճարային գործիք է, որի միջոցով քարտապանները կարողանում են իրականացնել առցանց վճարումներ օնլայն վաճառակետերում

 Ստացե՛ք գումարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում
Հավաստագրում ստացած գործարքների գումարի մուտքագրում կազմակերպության բանկային հաշվեհամարին 1 աշխատանքային օրվա ընթացքում

 Հետևե՛ք գործարքների ընթացքին
Կատարված, սառեցված կամ մերժված գործարքների մոնիթորիգի հնարավորություն vPOS տերմինալի համապատասխան ծրագրի միջոցով

• Եղե՛ք ապահով

3D Secure և Secure Code անվտանգության համակարգերով հագեցած տերմինալներ

• 24/7

24/7 ռեժիմով առցանց վճարումների ընդունում և աջակցության տրամադրում

• Ինչպե՞ս տեղադրել vPOS

Լրացրեք հայտ և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում

Լրացնել հայտ

Ընդհանուր տեղեկատվություն

  • vPOS ծառայության տերմինալն էլեկտրոնային համակարգերով առցանց վճարումների ընդունման հնարավորություն է, որը ներդրվում է կայքում և/կամ բջջային հավելվածում:
  • vPOS ծառայության տերմինալի գրանցման համար անհրաժեշտ է ընկերության տնօրենի կողմից ներկայացնել վիրտուալ տերմինալի գրանցման դիմում՝ տրամադրելով Բանկին կայքի/հավելվածի URL հասցե (domain), իրական IP հասցե, հաշվեհամար: Բանկում դրամային հաշվի բացակայության դեպքում vPOS տերմինալների համար Բանկն անվճար բացում է ՀՀ դրամով բանկային հաշիվ:
    Հասցեն պարտադիր պետք է լինի https:// դասիչով, կայքի գրանցումը (domain) իրականացված լինի Հայաստաում, իսկ կայքում/հավելվածում պարտադիր արտացոլված լինեն սպասարկման վճարման կարգը, պատասխանատվության շրջանակը, դիմում-բողոքների ընթացակարգը կամ բոլորը միասին (Policy, Terms & Conditions):

     
  • Բանկը հաճախորդին է տրամադրում vPOS տերմինալի ինտեգրման թեստային (Test) տվյալները, որի ինտեգրումից հետո միայն վերջինիս գրավոր հաստատման դեպքում տրամադրում է vPOS տերմինալի իրական (Real) միջավայրի տվյալները:
     
  • Հաճախորդի կողմից դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեից ընդունվում և ուղարկվում է էլեկտրոնային բոլոր գրագրությունները՝ ներառյալ թեստային և իրական տվյալները, իսկ վերջինիս փոփոխության դեպքում ներկայացնում է դրանց փոփոխման վերաբերյալ ընկերության տնօրենի կողմից դիմում:
     
  • vPOS ծառայության տերմինալները Բանկի կողմից գրանցվում են ArCa 3D Secure, MasterCard Securecode, Visa Secure համակարգերին գործարքները 3D Secure հավաստմամբ իրականացնելու համար: Այն դեպքում, երբ հաճախորդը չի ցանկանում իր կայքի/հավելվածի գործարքներն իրականացվեն 3D Secure հավաստմամբ, ապա ներկայացնում է դիմում-պարտավորագիր՝ հետագայում հետգանձման պահանջի դեպքում vPOS տերմինալի հաշվին համապատասխան գումար չլինելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում հետգանձված գումարը հաշվին ապահովելու համար:
     
  • vPOS տերմինալի ծառայության ակտիվացման գործընթացը տևում է սովորաբար մինչև 5 (հինգ) աշխատանքային օր, սակայն հնարավոր է հիշյալ ծառայությունն ակտիվացնել ավելի սեղմ ժամկետներում, ինչը ենթակա է քննարկման առևտրի և սպասարկման կետի և Բանկի միջև:
     
  • vPOS տերմինալով անկանխիկ գործարքների դիմաց Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների սակագները ըստ սպասարկման կետերի սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
    vPOS տերմինալի ծառայության ակտիվացման կամ սպասարկման վճար Բանկի կողմից չի սահմանվում:

     
  • Բանկը սպասարկում է հետևյալ վճարային համակարգերի քարտերը`
    Արմենիան Քարդ (ArCa)
    Visa International
    Europay, MasterCard
     
  • Առևտրի և սպասարկման կետի կողմից շարունակական 180 օր և ավել ժամանակահատվածում vPOS տերմինալով իրականացված շրջանառության ընդհանուր գումարը նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ չապահովելու դեպքում՝ Բանկն իրավասուն է միակողմանի դադարեցնել vPOS տերմինալի սպասարկումը:

Հայէկոնոմբանկ ԲԲԸ վճարային քարտերի սպասարկման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայէկոնոմբանկ ԲԲԸ POS տերմինալների տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ:

Թարմացվել է` 19/08/2024 12:29