Նորություններ
Հայէկոնոմբանկը միացել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին: Սույն միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակությունն աջակցելու է արտակարգ դրության ռեժիմից տուժած գյուղատնտեսներին, ՀՀ-ում գրանցված ու գործունեություն իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին.
-
առաջին միջոցառման ծրագրով նախատեսված օժանդակությունից կարող են օգտվել ՀՀ-ում գրանցված և գործունեություն ծավալող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Մանրամասների համար անցեք հետևյալ հղմամբ:
-
երկրորդ միջոցառման շրջանակում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ անտոկոս ֆինանսավորում
- երրորդ միջոցառման շրջանակում օժանդուկություն ստացող տնտեսվարողները կարող են սպասարկվել Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում
Տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներն են.
- վարկառուն պետք է ունենա դրական վարկային պատմություն. վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է ունենա գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ
- վարկային հայտի ներկայցման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում վարկառուն չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպք
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել Բանկի նորություններին: