86 86
ENG
Պայմաններ
Վարկի նպատակը
Նորաստեղծ, գործարկվող ձեռնարկությունների բիզնեսի հիմնադրման, ընդլայնման և զարգացման նպատակով տրվող վարկեր:
Վարկի տեսակը
Առևտրային 
Վարկի գումարը
1.000.000ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ Տրամադրվող վարկի առավելագույն գումարը պայմանավորված է՝ Վարկի նպատակից
Հաճախորդի վարկունակությունից
Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից 
Վարկային ռիսկի գնահատումից
ՀՀ կենտրոնական բանկի կողմից և միջազգային պայմանագրերով սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից  
 
Վարկի արժույթը
ՀՀ դրամ և արտարժույթ /արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք/
Տարեկան տոկոսադրույքը
  Վարկ
Ժամկետ (օր) 912-1095 1096-1825 1826-2555 2556-3650
Տոկոս ՀՀ դրամ 13% 14% 15% 16%
ԱՄՆ դոլար 10% 11% 12% 13%
Եվրո 9% 10% 11% 12%
 Փաստացի տոկոսադրույք 
ՀՀ դրամ-14.74-17.89%
Արտարժույթ- 11.37-14.41% 
 Վարկի ժամկետը 
912-3650 օր , ընդ որում ՀՀ գյուղական բնակավայրում գտնվող անշարժ գույքի գրավադրմամբ Վարկը տրամադրել առավելագույնը  1825 օր մարման ժամկետով 
 Ապահովվածությունը 
Անշարժ գույք
 Վարկ հարաբերած գրավի արժեքը 
ՀՀ քաղաքներում՝ 70% , գյուղական վայրերում՝ 50%   
 Կոմիսիոն վճար 
Միանվագ վարկի գումարի 0.5%-ի չափով:  
 Տրամադրման եղանակը
Անկանխիկ (գումարը փոխանցվում է ընթացիկ հաշվին և կարող է կանխիկացվել)
Կանխիկացման վճար
0.3%  
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 
Միանվագ  5000 ՀՀ դրամ 
Չօգտագործված մասի տոկոսադրույք 
Վարկային գծի չօգտագործված մասի համար սահմանվում է  տարեկան 0% տոկոսադրույք:
Մարումների հաճախականությունը և կարգը
 Ամենամսյա՝ հավասարաչափ (աննուիտետ) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)  
 Որոշման և տրամադրման ժամանակահատվածը 
 Մինչև 10 աշխատանքային օր
 
Դրական  որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում), 
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն, 
Բանկի կողմից ընդունելի գրավի առկայություն 
Ողջամիտ և  իրագործելի  բիզնես ծրագիր:
 Բացասական որոշման հիմքերը 
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը, 
Անբավարար ֆինանսական հոսքերի առկյայություն, 
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը 
 Տույժեր 
 Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):  
Քաղվածքի տրամադրում
Մինչև 1 ամիս կատարված գործարքների վերաբերյալ՝ անվճար 
1-ից մինչև 3 ամիս՝ 1.500 դրամ 
3-ից մինչև 12 ամիս՝ 2.500 դրամ 
12 ամսից ավել՝ 5.000 դրամ   
 Իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
​ Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով), 
.Տեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով), * 
*.կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից, 
Կանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով), 
Իրավասու մարմնի որոշումը գրավ դնելու և վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում, 
Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ (առկայության դեպքում) 
Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում), 
Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ, 
Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն), 
Անձնագրի (պատճեն), 
Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում), 
Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված) 
 Անհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը 
​ Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)
Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ 
Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ (առկայության դեպքում)
Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Անձնագրի (պատճեն),
Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված)   
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները): 
  Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում: 
  Ուշադրություն. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ: 
  Ուշադրություն: Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:  (մինչև 5.000.000 ՀՀ դրամը ներառյալ կամ համարժեք արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում) 
  Ուշադրություն: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի և Եվրոյի փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
  Ուշադրություն. Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող այլ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ www.aeb.am/media/2019/10/3044.pdf
Հաշվիչ

Ավանդային Հաշվիչ

Վարկային Հաշվիչ

Թարմացվել է` 16/09/2020 10:55