86 86
ENG

Նորություններ

01.07.2020

Պայմանավորված կորոնավիրուսային համավարակով՝ Հայէկոնոմբանկի տարեկան ժողովն անցկացվեց հեռակա կարգով: Բանկն ամփոփեց 2019թ.-ի արդյունքները, նաև հաստատեց Խորհրդի նոր կազմը՝ բաղկացած 7 հոգուց:

Տարեկան ժողովի ավարտից հետո կայացած Խորհրդի նիստում Խորհրդի նախագահ վերընտրվեց Սարիբեկ Սուքիասյանը, Խորհրդի նախագահի տեղակալ՝ Ռուբեն Հայրապետյանը, Խորհրդի քարտուղար՝ Լուիզա Պետրոսյանը:

«Չնայած առկա մարտահրավերներին՝ Բանկի ղեկավարությունն ու աշխատակիցները ջանք չեն խնայելու 2020թ.-ի համար պլանավորված ցուցանիշներն ապահովելու և հերթական հաջողված տարին արձանագրելու համար», - նշեց Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:

Թարմացվել է` 21/07/2023 10:53