Հայէկոնոմբանկը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրեց 15 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր: Ներգրավված միջոցներն ուղղվելու են Միկրո, Փոքր և Միջին ձեռնարկություններին, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Բանկի և ԱԶԲ միջև համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2011 թ.-ին՝ ԱԶԲ առևտրի ֆինանսավորման ծրագրի (ADB TFP) շրջանակում և շարունակում է իր հաջող ընթացքն առ այսօր, որի վկայությունն են ԱԶԲ կողմից երեք անգամ անընդմեջ «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» շնորհված մրցանակները:
«ԱԶԲ հետ վարկային պայմանագրի ստորագրմամբ մեր համագործակցությունը կտեղափոխվի նոր փուլ և հետագայում հիմք կհանդիսասնա գործընկերության լայն հարթակների համար», - իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն պարոն Արամ Խաչատրյանը:
Արդեն երեք տասնամյակ շարունակ Բանկի հանդեպ վստահության աստիճանի խոսուն ապացույցն են մի շարք առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների հետ լայնածավալ համագործակցության փորձն ու պատմությունը և մեծաքանակ հաջողված նախագծերը: