+374 10 510-910
ENG

Նորություններ

01.09.2020

   Սույն թվականի սեպտեմբերի 3-ից 2021թ. փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կոմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

   Տեղաբաշխման ենթակա դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 50,000 հատ անվանական,ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.00 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

   Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 2,0 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 200,000 հատ անվանական,ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 9.75 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Ե՛վ դոլարային, և՛ դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.09.2023թ.-ը:

   Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  <<Հայաստանի ֆոնդային բորսա>> ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող:

   Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է  2020թ. հուլիսի 31-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակներին կարող եք ցանոթանալ www.aeb.am կայքի <<Սեփականատերեր>> բաժնի <<Ազդագիր>> ենթաբաժնից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

   Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

   Հիշեցնենք, որ <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են <<Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի>> կողմից:
Տեղաբաշխման մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ՝ հետևելով հղմանը:
 

Թարմացվել է` 08/09/2020 16:57