My transfer

My Transfer








Փոխանցումը կարող եք ստանալ հետևյալ 3 տարբերակով՝
- Բանկում գրանցված հեռախոսահամարից SMS հաղորդագրություն ուղարկել Բանկի (+374) 99 158-686 հեռախոսահամարին` նշելով փոխանցողի անունը, ազգանունը, գումարի ստացման վերահսկիչ կոդը (փոխանցման ունիկալ կոդ), գումարի չափը թվերով և գումարի արժույթը
- AEB Mobile կամ AEB Online համակարգերով ներկայացնել հայտ՝ ընտրելով փոխանցման համակարգի անվանումը, փոխանցողի անունը, ազգանունը, գումարի ստացման վերահսկիչ կոդը (փոխանցման ունիկալ կոդ), գումարի չափը թվերով և գումարի արժույթը
- Բանկում գրանցված հեռախոսահամարից կատարել հեռախոսազանգ Բանկի (+374) 10 510-991 հեռախոսահամարին և նույնականացման նպատակով ճշգրիտ հայտնել բանկային գաղտնաբառը (տեղեկատվական կոդը), գումարը ստացողի և փոխանցողի անուն և ազգանունը, փոխանցված գումարի ստացման վերահսկիչ կոդը (փոխանցման ունիկալ կոդ), գումարի չափը և արժույթը
Սահմանված պահանջների համապատասխանության դեպքում մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցումը վճարվում է հաշվին, իսկ անհամապատասխանության դեպքում փոխանցման վճարումը չի կատարվում և այդ մասին հաճախորդը տեղեկացվում է հեռախոսազանգով կամ SMS հաղորդագրությամբ:
Փոխանցված գումարի արժույթը հաշվի արժույթից տարբերվելու դեպքում՝ գումարի փոխարկումը կատարվում է հաշվի արժույթի վաճառքի համար տվյալ պահին Բանկում սույն ծառայության համար սահմանված փոխարժեքով:
Հաղորդագրությունները կամ հեռախոսազանգերը Բանկի կողմից ընդունվում/իրականացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր 9:00-ից մինչև ժամը 17:30-ն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
<<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/compare-money-transfers