Փաստաթղթային ակրեդիտիվ
Ակրեդիտիվի ծանուցում | 0.15% min 25 000 դրամ |
Ակրեդիտիվի թողարկում | Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.15% min 40 000 դրամ |
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"ԲԲԸ-ի կողմից թողարկված ակրեդիտիվի հաստատում այլ բանկի կողմից | պայմանագրային |
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի կողմից այլ բանկերի թողարկած ակրեդիտիվի հաստատում | պայմանագրային |
Ակրեդիտիվի փոխանցում | 0.1% min 25 000 դրամ |
Ակրեդիտիվի պայմանների փոփոխություն | 30 000 դրամ |
Ակրեդիտիվի չեղյալացում | 30 000 դրամ |
Առանց տարաձայնությունների ակրեդիտիվային փաստաթղթերի ընդունում և ստուգում | 30 000 դրամ |
Տարաձայնություններով ակրեդիտիվային փաստաթղթերի ընդունում և ստուգում | 50 000 դրամ |
Վճարումներ ակրեդիտիվի շրջանակներում ըստ փաստաթղթերի ներկայացման | 0.15% min 10 000 դրամ, max 50 000 դրամ |
ՎԶԵԲ (EBRD), ՄՖԿ (IFC) և ԱԶԲ (ADB) ծրագրերով ակրեդիտիվի թողարկում | 50 000 դրամ |
Ակրեդիտիվի պայմանների փոփոխություն, չեղյալացում ՎԶԵԲ (EBRD), ՄՖԿ (IFC) և ԱԶԲ (ADB) ծրագրերի շրջանակներում (լրացուցիչ գանձվում են նաև թղթակից բանկերի կողմից գանձվող միջնորդավճարները) | 25 000 դրամ |
Ակրեդիտիվը հնարավորություն է տալիս նվազեցնել ռիսկերը թե՛ Ներմուծողի, թե՛ Արտահանողի համար:
Բանկն ունի կնքած մի շարք պայմանագրեր առաջատար միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը և այլն: Մասնակցելով վերջիններիս Առևտրի խթանման ծրագրերին՝ Բանկը հնարավորություն ունի կատարել գործարքներ ծրագրին մասնակցող բազում երկների բանկերի լայն ցանկի հետ` դրանով իսկ մեծացնելով համագործակցության շրջանակը:
Ներմուծողը Բանկ է ներկայացնում համապատասխան հաշիվ ապրանքագիրը/պայմանագիրը, որը նախապես ուսումնասիրվում է Բանկի կողմից՝ համադրելով այն ակրեդիտիվի թողարկման պայմանների հետ /արժույթ, ժամկետ, երկիր/: Նշենք, որ Բանկը կարող է թողարկել ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով, այլ արտարժույթով՝ ըստ գործարքի, ակրեդիտիվներ: Չկան նաև գումարի նվազագույն և առավելագույն սահմաններ: Հաշիվ ապրանքագիրը/պայմանագիրը ուսումնասիրելուց և դրական եզրակացության գալուց հետո, Բանկը կազմում է թողարկվող ակրեդիտիվի սևագիր տարբերակը և համաձայնեցնում է այն Ներմուծողի հետ. վերջինիս ցանկության դեպքում նաև Արտահանողի և Արտահանողի Բանկի հետ: Բոլոր կողմերի հետ նախապես համաձայնեցնելուց հետո Բանկը կնքում է համապատասխան պայմանագիրը Ներմուծողի հետ, սառեցնում է համապատասխան հաշվին ակրեդտիվով սահմանված գումարը և թողարկում է ակրեդիտիվը: Ծանուցող Բանկը SWIFT համակարգով ստանալով ակրեդիտիվը՝ ծանուցում է Արտահանողին իր օգտին թողարկված ակրեդիտիվի մասին:
Արտահանողը, իր պարտականությունները ակրեդիտիվով սահմանված ժամկետներում կատարելուց հետո, ակրեդիտիվով պահանջվող փաստաթղթերը մինչև ակրեդիտիվում նշված վերջնաժամկետը ներկայացնում է Կատարող բանկին:
Վերջինս ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունը ակրեդիտիվի պահանջների հետ և դրանց համընկման դեպքում՝ նախապես սառեցված գումարը ապասառեցվում է և փոխանցվում է Արտահանողին: Փաստաթղթերը հատուկ փոստային ծառայությունների միջոցով ուղարկվում են Բանկին, որն իր հերթին ևս ստուգում է փաստաթղթերը և տարաձայնություններ չլինելու պարագայում դրանք ներկայացնում Ներմուծողին:
Որպես լրացուցիչ ապահովություն` Բանկը կարող է առաջարկել նաև այլ առաջատար բանկերի կողմից ակրեդիտիվների հաստատում:
Համապատասխան դրամական միջոցներ չունենալու դեպքում Բանկը կարող է դիտարկել համապատասխան ծածկույթի տրամադրում:
Գործարքի իրականացման ժամանակ գանձվող միջնորդավճարները՝ ներառյալ միջնորդ բանկերի, Բանկի կողմից գանձվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքով:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Ծառայությունը մատուցվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում, բացառությամբ՝ "ՌՈՍԻԱ-1", "ԱՐԱՐԱՏՅԱՆ", "ՆԱԻՐԻ ԲԿ" մասնաճյուղերի:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից եվ ապահովում է գաղտնիություն: