86 86
ENG
Ընդհանուր տեղեկատվություն
Փաստաթղթային ինկասո
 
Punct «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն առաջարկում է օգտվել փաստաթղթային ինկասոյի ծառայությունից
Punct Փաստաթղթային ինկասոն հաշվարկների ձև է, որով գնորդը (Ներմուծողը) ստանում է ապրանքի տնօրինման իրավունք առաքման փաստաթղթերի հետ կից ներկայացված նամակում նշված ժամկետում` վճարման դիմաց, կամ գնորդի (Ներմուծողի) անունով թողարկված մուրհակի ակցեպտավորման դիմաց: 
 
Թարմացվել է`
Սակագին
ա/ Փաստաթղթերի տրամադրում  վճարի, կամ ակցեպտի դիմաց 0.2% min 25 000 դրամ, max 60 000 դրամ 
բ/ Փաստաթղթային ինկասոյի ընդունում և ուղարկում 0.2% min 25 000 դրամ, max 150 000 դրամ 
Ինկասոյի հանձնարարականի պայմանների փոփոխում, ներառյալ չեղյալ համարումը 15 000 դրամ
Ինկասոյի վճարում 0.2% min 11000 դրամ, max 50 000 դրամ

Լրացուցիչ գանձվում են նաև թղթակից բանկերի կողմից գանձվող միջնորդավճարները և փոստային ծախսերը:

Երաշխիքի գումարը` 5 000 000 ՀՀ դրամը (կամ համարժեք արտարժույթ) գերազանցելու դեպքում, գանձվող կոմիսիոն վճարի հաշվարկի օրինակ (օրինակում երաշխիքը տրամադրվել է 101 օրով)` 25 000 դրամ * 12/365*101 = 83 013,6 ՀՀ դրամ։

 

Ինկասոն հնարավորություն է տալիս Արտահանողին Բանկ ներկայացված փաստաթղթերի դիմաց Ներմուծողից ստանալ ապրանքի գումարը:

Ինկասոյի դեպքում Բանկը կատարում է միջնորդի դեր. ներմուծողի կողմից ի օգուտ Արտահանողի վճարում կատարելու կամ ակցեպտավորելու պարագայում Ներմուծողին է տրամադրում նախատեսված փաստաթղթերը:

Բանկը կարող է նաև իրականացնել փաստաթղթային ինկասոյի ուղարկում, որի պարագայում Արտահանողը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Բանկին, որն ընդունում է և ուղարկում ի օգուտ Շահառուի:

Բանկը կարող է սպասարկել ցանկացած արժույթով փաստաթղթային ինկասո, չկան գումարի նվազագույն և առավելագույն սահմանափակումներ:
Գործարքի իրականացման ժամանակ գանձվող միջնորդավճարները՝ ներառյալ միջնորդ բանկերի, Բանկի կողմից գանձվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից սահմաված արտարժույթի փոխարժեքով:

Ծառայությունը մատուցվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում, բացառությամբ՝ §ՌՈՍԻԱ-1¦, §ԱՐԱՐԱՏՅԱՆ¦, §ՆԱԻՐԻ ԲԿ¦ մասնաճյուղերի:

Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից եվ ապահովում է գաղտնիություն:

Թարմացվել է`14/04/2022 12:16