86 86
ENG
Ընդհանուր տեղեկատվություն
Բանկային երաշխիք
   «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն առաջարկում է ծառայությունների լայն ցանկ փաստաթղթային գործառնությունների ոլորտում.
PunctԿանխավճարի վերադարձի երաշխիքի տրամադրում,
PunctԲանկային երաշխիքով ապահովված արտահանողի ֆինանսավորում,
PunctՏենդերային երաշխիքներ (աճուրդին մասնակցելու երաշխիք),
PunctԿատարման երաշխիքներ,
PunctՎճարման երաշխիքներ (Պահուստային ակրեդիտիվ),
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կոնտր-երաշխիքի հիման վրա առաջնակարգ արտասահմանյան Բանկերի կողմից երաշխիքների թողարկում:
Սակագին
Դրամական միջոցների գրավադրմամբ 0.3% min 30 000 դրամ, max 400 000 դրամ
Երաշխիքի ծանուցում 0.15% min 25 000 դրամ 
Երաշխիքի պայմանների փոփոխում, չեղյալացում 35 000 դրամ
 Երաշխիքի դիմաց վճարում` համաձայն հաստատող բանկի պահանջի 0.5% min 50 000 դրամ
ՎԶԵԲ (EBRD),ՄՖԿ (IFC) և ԱԶԲ (ADB) ծրագրերով երաշխիքի թողարկում 0.3% min 50 000 դրամ, max 400 000 դրամ
Երաշխիքի պայմանների փոփոխում, չեղյալացում ՎԶԵԲ (EBRD), ՄՖԿ (IFC) և ԱԶԲ (ADB) ծրագրերի շրջանակներում (լրացուցիչ գանձվում են նաև թղթակից բանկերի կողմից գանձվող միջնորդավճարները) 35 000 դրամ
Թղթային կրիչով տրամադրված բանկային երաշխիքի ծանուցում այլ բանկին S.W.I.F.T. համակարգի միջոցով 25 000 դրամ

Բանկային երաշխիքի պարագայում Բանկը հանդես է գալիս որպես իր հաճախորդի պարտավորությունների կատարման երաշխավոր և վճարում է Շահառուին երաշխիքով նախատեսված գումարը՝ համապատասխան պահանջի դեպքում:

Բանկը կարող է թողարկել տարբեր տեսակի բանկային երաշխիքներ՝ վճարման, պարտականությունների կատարման, կանխավճարի վերադարձման, տենդերային և այլն:

Որպես լրացուցիչ ապահովություն Բանկը կարող է առաջարկել նաև այլ առաջատար բանկերի կողմից երաշխիքների հաստատում: Բանկն ունի կնքած մի շարք պայմանագրեր առաջատար միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը և այլն: Մասնակցելով վերջիններիս Առևտրի խթանման ծրագրերին՝ Բանկը հնարավորություն ունի կատարել գործարքներ ծրագրին մասնակցող բազում երկների  բանկերի լայն շրջանակի հետ:  

Հաճախորդը Բանկ է ներկայացնում համապատասխան պայմանագիրը, որը նախապես ուսումնասիրվում է Բանկի կողմից՝ համադրելով այն Բանկային երաշխիքի թողարկման պայմանների հետ /արժույթ, ժամկետ, երկիր/: Նշենք, որ Բանկը կարող է թողարկել ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով, այլ արտարժույթով՝ ըստ գործարքի,  բանկային երաշխիքներ: Չկան նաև գումարի նվազագույն և առավելագույն սահմաններ: 

Դրական եզրակացության գալուց հետո, Բանկը կազմում է թողարկվող երաշխիքի սևագիր տարբերակը և համաձայնեցնում է այն իր Հաճախորդի հետ, վերջինիս ցանկության դեպքում նաև Շահառուի և Շահառուի Բանկի հետ: Բոլոր կողմերի հետ նախապես համաձայնեցնելուց հետո Բանկը կնքում է համապատասխան պայմանագիրը Հաճախորդի հետ, Բանկում հաճախորդի կողմից գրավադրվում են երաշխիքի գումարին համապատասխան միջոցներ, ապա թողակվում է Բանկային երաշխիքը: Ծանուցող Բանկը, SWIFT համակարգով ստանալով Բանկային երաշխիքը, ծանուցում է Շահառուին իր օգտին թողարկված Բանկային երաշխիքի մասին:

Հաճախորդի կողմից պարտականությունների չկատարման պարագայում Բանկի կողմից Պահանջը ստանալուց հետո Բանկը վճարում է Շահառուին առավելագույնը բանկային երաշխիքով սահմանված գումարի չափով և փոխհատուցման գործընթաց սկսում իր հաճախորդի հետ՝ համաձայն Բանկի և Հաճախորդի միջև կնքված պայմանագրի:

Բանկը կարող է տրամադրել նաև միջազգային երաշխիքներ թղթային կրիչով՝ առանց երրորդ կողմի, Բանկի պաշտոնական ձևաթղթի վրա և երաշխիքի բովանդակությունը SWIFT համակարգի միջոցով Շահառուի Բանկին ծանուցելով:

Գործարքի իրականացման ժամանակ գանձվող միջնորդավճարները՝ ներառյալ միջնորդ բանկերի, Բանկի կողմից գանձվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից սահմաված արտարժույթի փոխարժեքով:

Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ծառայությունը մատուցվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում, բացառությամբ՝ §ՌՈՍԻԱ-1¦, §ԱՐԱՐԱՏՅԱՆ¦, §ՆԱԻՐԻ ԲԿ¦ մասնաճյուղերի:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից եվ ապահովում է գաղտնիություն:

Թարմացվել է`10/04/2023 17:34