86 86
ENG

Նորություններ

21.01.2021

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Հասցեն` 0002,ք.Երևան
Ամիրյան  23/1

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` բանկ/ հեռակա քվեարկությամբ արտահերթ  ժողովը տեղի է ունենալու 2021թ. փետրվարի 26-ին:

Բանկի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված  է առ 2021թ. հունվարի 12-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:

Ժողովի  Օրակարգում  ընդգրկված  են  հետևյալ  հարցերը

 

Օրակարգ

1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:

2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերի 18-րդ թողարկման բաժանորդագրության արդյունքներով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը 26,107,555,200 ՀՀ դրամ կազմելու վերաբերյալ:

                        

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ԽՈՐՀՈՒՐԴ

Ց Ա Ն Կ*

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի

1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  Կանոնադրության նախագիծը

2. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի  մասին

 

* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր: Նյութերը հասանելի են նաև ստորև ներկայացվող հղումով.    https://aeb.am/media/bajneterer.pdf

Թարմացվել է` 27/01/2021 14:56