Նորություններ
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
Հասցեն` 0002,ք.Երևան
Ամիրյան 23/1
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` բանկ/ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը տեղի է ունենալու 2021թ. փետրվարի 26-ին:
Բանկի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է առ 2021թ. հունվարի 12-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
Ժողովի Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը
Օրակարգ
1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:
2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերի 18-րդ թողարկման բաժանորդագրության արդյունքներով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը 26,107,555,200 ՀՀ դրամ կազմելու վերաբերյալ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ԽՈՐՀՈՒՐԴ
Ց Ա Ն Կ*
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի
1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Կանոնադրության նախագիծը
2. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին
* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր: Նյութերը հասանելի են նաև ստորև ներկայացվող հղումով. https://aeb.am/media/bajneterer.pdf