86 86
ENG
Սակագին
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ   ՏԵՍԱԿԸ ԿՈՄԻՍԻՈՆ   ՎՃԱՐ 
1. Տարեկան սպասարկման վարձ  5 000 դրամ1
2. Նվազագույն մուտք / Հաշվով գործարքի նվազագույն չափ 1 գր
3. Հաշվին առկա միջոցների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք 0%
4. Փոխանցումներ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ համակարգից դուրս փոխանցվող մետաղի քանակության գործարքի կատարման պահի դրությամբ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի 0.1% min 15 000 դրամ
5. Փոխանցումներ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ համակարգում 0
6. Փոխանցված գումարների մուտքագրում հաշվին   5 000 դրամ
 
1.Մետաղական հաշվից տարեկան սպասարկման վճար չի գանձվում, եթե հաշվի մնացորդը զրո է: 
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Առարկայազուրկ մետաղական հաշիվները բացվում են ֆիզիկական և գրանցված իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատեր)  համար:
Առարկայազուրկ մետաղական հաշիվը ցպահանջ հաշիվ է՝ նախատեսված անկանխիկ ոսկու հաշվառման համար, որը բացվում է միայն 999.9 հարգով և որով կարող են իրականացվել հետևյալ գործառնությունները.
մետաղական հաշվի համալրում` Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով, ինչպես նաև հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով,
մետաղական հաշվի ելքագրում` մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին  վաճառելու միջոցով, ինչպես նաև հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
Հաշվով գործառնությունների իրականացման ժամանակ հիմք են ընդունվում Բանկի կողմից սահմանված 1 գրամ անկանխիկ ոսկու առքի և վաճառքի փոխարժեքները:
Առարկայազուրկ մետաղական հաշվով գործառնությունները չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Բանկը պարտավորվում է հաճախորդի հաշվին փոխանցված դրամական միջոցները (անկանխիկ ոսկին) մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերի Բանկ մուտք լինելու հաջորդ օրը:
Բանկը պարտավորվում է հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալ կամ փոխանցել (անկանխիկ ոսկին փոխանցել) ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերի Բանկ մուտք լինելու հաջորդ օրը, բացառությամբ լիազորագրերի հիման վրա հաշվով գործառնությունների իրականացումը, որը կատարվում է Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների համաձայն լիազորագրի իսկությունը ստուգելուց հետո:
Ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդը հաշիվ բացելու համար Բանկ է ներկայացնում հետևյալ  փաստաթղթերը`
անձը հաստատող փաստաթուղթ,
հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրի գրանցման վկայական  կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք և կնիք (հաճախորդի ցանկությամբ) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
հարկային կոդ (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից, եթե այն նշված չէ ՀՀ պետական ռեգիստրի գրանցման վկայականում). 
հաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր վավերացված նոտարի կողմից կամ սահմանված կարգով տրված Բանկում անձամբ հաճախորդի կողմից :
 
Ռեզիդենտ իրավաբանական անձը հաշիվ բացելու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
 
տնօրենի անձը հաստատող փաստաթուղթը,
իրավաբանական անձի պետական ռեգիստրի գրանցման վկայական (նաև գործող ղեկավարի գրանցման ներդիր) և մասնակիցների վերաբերյալ  տեղեկանք /Հիմնադրամների, Հասարակական կազմակերպությունների, Հասարակական Միավորումների և այն կազմակերպությունների դեպքում, որոնց մասնակիցների հաշվառումը չի կատարվում որևէ պետական մարմնի կամ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպության կողմից, մասնակիցների վերաբերյալ տեղեկանք՝ տրված տվյալ կազմակերպության գործադիր մարմնի կողմից՝  առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ/, եթե մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) ներառված չէ կանոնադրությունում) կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք: Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ, ընդ որում.
մասնակիցների կազմում 20% և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակից լինելու դեպքում պահանջվում է նաև տվյալ իրավաբանական անձի 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք, և այդպես, շարունակաբար իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների կազմում իրավաբանական անձ մասնակիցներ լինելու դեպքում պահանջվում է այդ մասնակից իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք:
կանոնադրության 1 պատճեն` կարված և կնքված «Իսկականի հետ ճիշտ է մակագրությամբ ,
հարկային կոդ (եթե այն նշված չէ ՀՀ պետական ռեգիստրի գրանցման վկայականում),
ստորագրության իրավունքով օժտվող անձանց պաշտոնի ստանձման հրամաններից քաղվածքներ կամ հաստատված պատճեններ: 
Լիազորված անձի կողմից հաշիվ բացելու դեպքում՝ լիազորված անձի լիազորությունները հավաստող լիազորագրի բնօրինակը` վավերացված նոտարական կարգով:
 
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը  հաշիվ բացելու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
 
տնօրենի անձը հաստատող փաստաթուղթը,
մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի (տեղեկատվության) (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն  թարգմանությունը, եթե մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) ներառված չէ կանոնադրությունում), ընդ որում.
մասնակիցների կազմում 20% և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակից լինելու դեպքում պահանջվում է նաև տվյալ իրավաբանական անձի 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի (տեղեկության) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն  թարգմանությունը, և այդպես, շարունակաբար իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների կազմում իրավաբանական անձ մասնակիցներ լինելու դեպքում պահանջվում է այդ մասնակից իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք (տեղեկություն): 
լիազորված անձի (անձանց) կողմից հաշիվ բացելու դեպքում՝ լիազորված անձի (անձանց) լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
ոչ ռեզիդենտի երկրի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից իրավաբանական անձի գրանցումն հավաստող փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն  թարգմանությունը,
ոչ ռեզիդենտի երկրի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից իրավաբանական անձի ղեկավարի գրանցման և իրավասության մասին փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, իրավաբանական անձի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը` վավերացված նոտարական կարգով,
ոչ ռեզիդենտի հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր և այլն) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն  թարգմանությունը:
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է ,,Ճանաչիր քո հաճախորդին,, (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել հաճախորդից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Հաշիվը կարող է փակվել հաճախորդի փակման միակողմանի դիմումով կամ Բանկի կողմից միակողմանի` միջոցների բացակայության և մեկ տարվա ընթացքում հաշվով գործառնություններ չկատարվելու, Սակագներով սահմանված վճարները, հաճախորդի այլ պարտավորությունները չկատարվելու, ինչպես նաև Պայմաններով սահմանված այլ դեպքերում: Հաշվի փակման դեպքում՝ մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին հաճախորդի ցուցումով վաճառվում է Բանկին   կամ փոխանցվում այլ անկանխիկ ոսկու հաշվի, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում, որից հետո հաշիվը փակվում է:
Առարկայազուրկ մետաղական հաշվի և դրանով կատարված գործառնությունների վերաբերյալ քաղվածքները, վճարային փաստաթղթերի պատճենները և/կամ կրկնօրինակները, այլ տեղեկություններն ու տեղեկանքները տրամադրվում են Հիմնական բանկային հաշվի համար սահմանված սակագներով:
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Թարմացվել է` 03/03/2021 17:21