86 86
ENG

Նորություններ

12.03.2021

  Հայէկոնոմբանկն առաջարկում է vPOS տերմինալներ, որի օգնությամբ ձեր բիզնեսը կարող է ընդունել առցանց վճարումներ: Եթե դուք ունեք ժամանակակից կայք կամ հավելված, ապա այս տերմինալների օգնությամբ կարող եք ընդունել վճարումներ ձեր մատուցած ծառայությունների կամ վաճառած ապրանքների դիմաց:
  Վճարում կարող եք ընդունել Visa, MasterCard (Maestro) և Arca տեսակի քարտերով:
  Էլեկտրոնային առևտուրն աշխարհում ամենաարագ զարգացող ոլորտներից է, և տարեցտարի ավելի շատ գնորդներ են նախընտրում վճարումները կատարել առցանց, քանի որ այն առավել հարմար տարբերակ է. պարզապես հարկավոր է մուտքագրել բանկային քարտի համարը, քարտապանի անուն-ազգանունը (քարտի դիմերեսին դաջված ձևով), քարտի վավերականության ժամկետն ու CVV/CVC անվտանգության կոդը:
  Հայէկոնոմբանկի vPOS տերմինալ տեղադրելու համար կարող եք կապ հաստատել techcard@aeb.am հասցեով:

 

Թարմացվել է` 18/03/2021 12:51