86 86
ENG

Նորություններ

03.05.2021

  Մայիսի 3-ը արևի միջազգային օրն է: Վերջին տարիներին արևի և արևային էներգիայի կարևորությունը զարգացման բարձր տեմպեր է գրանցում:

  2050թ.-ին արևից ստացվող էներգիայի մասնաբաժինը կդառնա երկրորդը քամուց ստացվող էներգիայից հետո՝ կազմելով 25%: Նման հետաքրքիր փաստերի համար անցե’ք հղմամբ:

  Ձե’ռք բերեք արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ՝ Արևային վարկերի օգնությամբ խնայելով էլեկտրաէներգիայի ծախսերը.

  https://bit.ly/3nG7OHN (Ֆիզիկական անձ)

  https://bit.ly/3tfmqyI (Իրավաբանական անձ)

  Հետաքրքիր փաստեր.

  Եվրամիության անդամ երկրներում էներգիայի արտադրության գլխավոր աղբյուրների տեսակարար կշռում  ոչ ավանդական եղանակը գերազանցել է հանածո վառելիքներից ստացվող էներգիային: Քամուց և արևից ստացվող էներգիան ապահովել են այս երկրների  կողմից օգտագործվող էներգիայի 20%-ը: ԵՄ անդամ երկրներում մեծ աճ են արձանագրել հատակապես Նիդերլանդները, Շվեդիան և Բելգիան (սկզբնաղբյուր՝ https://bit.ly/3ugq39d)

  Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ: 1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ (միջին Եվրոպականը` 1000 կՎտժ), իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով (սկզբնաղբյուր՝  https://bit.ly/33gLXwV)

  Առավել էֆեկտիվ և հզոր էներգիա հնարավոր է ստանալ ՀՀ առավել բարձրադիր վայրերում՝ Սևանի ավազանում (բարձր է 1900 մետրից), որտեղ արևային օրերի քանակը կազմում է տարեկան մոտ 2800 ժամ  (սկզբնաղբյուր՝ https://bit.ly/3xKf5dY)

  Ինքնավար էներգաարտադրողը՝ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձը սեփական կարիքները բավարարելու համար կարող է կառուցել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային տեղակայանք՝ առանց լիցենզիայի (ԷՄՕ Հոդված 23): Իրավաբանական անձանց համար այդ սահմանաչափը հասցվել է 500 կՎտ-ի, իսկ ֆիզիկական անձանց համար այն մնացել է 150 կՎտ  (սկզբնաղբյուր՝ https://bit.ly/33gLXwV)

  Տոկելաուն աշխարհում միակ երկիրն է, որտեղ սպառված էներգիայի 100%-ը ստացվում է արևային մարտկոցների միջոցով: Այս փոքր կղզի-պետությանը անհրաժեշտ քանակությամբ վահանակներ է նվիրել Նոր Զելանդիան: (սկզբնաղբյուր՝ https://bit.ly/337Hnkz)

Թարմացվել է` 07/05/2021 17:50