86 86
ENG

Նորություններ

10.09.2021

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) կողմից տրամադրված այն սպառողական վարկերի համար, որոնց գծով սկսած 16.08.2019թ.-ից կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվել է կրեդիտավորման ընդհանուր ծախսերի վերահաշվարկ, ինչի արդյունքում նվազեցվել են կրեդիտավորման ընդհանուր ծախսը ձևավորող սպասարկման և/կամ տրամադրման վճարները:

Բանկի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր հաճախորդներին գումարների վերադարձը ապահովելու համար: Նշված գործընթացը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը։

Վերադարձման ենթակա գումարների վճարման կարգի ու պայմանների վերաբերյալ հաճախորդները կտեղեկացվեն Բանկում առկա էլեկտրոնային փոստի միջոցով:

Թարմացվել է` 15/09/2021 15:16