86 86
ENG

Նորություններ

29.10.2021

 

AEB Mobile և AEB Online համակարգերի միջոցով  SWIFT փոխանցումների կատարման քայլերի հաջորդականություն.

 

SWIFT փոխանցում USD/EUR

  1. Փոխանցումներ բաժնից ընտրեք SWIFT փոխանցում
  2. Ընտրեք արժութը՝ USD/EUR
  3. Շահառու դաշտում մուտքագրեք Մուտքագրվող հաշիվը/IBAN կոդ, Շահառուի անունը/անվանումը (լատինատառ), Հասցեն (լատինատառ), Քաղաքը (լատինատառ), ընտրեք Երկիրը և սեղմեք Հաջորդը:
  4. Շահառուի բանկ  դաշտում  մուտքագրեք Բանկի SWIFT կոդը, Բանկի անվանումը (լատինատառ), Բանկի հասցեն (լատինատառ) և սեղմեք Հաջորդը: Առկայության դեպքում (ոչ պարտադիր դաշտ) նշեք Միջնորդ  բանկը, կբացվեն  դաշտեր, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել Միջնորդ Բանկի SWIFT կոդը, անվանումը (լատինատառ), հասցեն (լատինատառ) և հաշվեհամարը:
  5. Մանրամասներ դաշտում ընտրեք Նպատակը /ցանկից ընտրել/ և լրացրեք Մանրամասները պարտադիր լրացման դաշտը, անհրաժեշտության  դեպքում կարող եք կցել Ֆայլը (.pdf, jpg, doc ֆորմատի) (Հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր և այլ հիմնավորող փաստաթուղթ) և սեղմեք Հաջորդը:
  6. Գումար դաշտում ընտրեք Միջնորդավճարի տարբերակը և Միջնորդավճարի հաշվեհամարը: Ընդ որում, եթե միջնորդավճարի հաշիվը դրամային չէ, ապա միջնորդավճարը կհաշվարկվի տվյալ պահին Բանկում գործող փոխարժեքով, կարտացոլվի ավտոմատ կերպով և կելքագրվի Ձեր կողմից ընտրած հաշվից,
  • Լրացրեք Մուտքագրվող գումարը (USD/EUR/RUR),
  • Ընտրեք Ելքագրվող հաշվեհամար ցանկից, ընդ որում, եթե Ելքագրվող հաշվի արժույթը տարբերվում է մուտքագրվող գումարի արժույթից, Ելքագրվող գումարը կհաշվարկվի տվյալ պահին Բանկում գործող փոխարժեքով և կարտացոլվի ավտոմատ կերպով,
  • Միջնորդավճարը կարտացոլվի ավտոմատ՝ կախված փոխանցվող գումարից և միջնորդավճարի ընտրված տարբերակից,
  • սեղմեք Փոխանցել:

 

SWIFT փոխանցում RUR

Բանկ փոխանցվելուց հետո ռուսատառ տվյալները կփոխակերպի տարնսլետերացիայի։

Բոլոր դեպքերում ռուբլի փոխանցում կատարելու համար պետք է մուտքագրել որպես  SWIFT գործարք։

 

  1. Շահառու դաշտում ընտրեք Արժույթը (RUR), մուտքագրեք Մուտքագրվող հաշիվը/расчётный счёт, Շահառուի անունը/անվանումը (ռուսատառ), Հասցեն (ռուսատառ), Քաղաքը (ռուսատառ), ընտրեք Երկիրը, մուտքագրեք շահառուի ИНН և КПП կոդերը (իրավաբանական անձի դեպքում), առկայության դեպքում լրացրեք Լրացուցիչ տեղեկատվությունը  և սեղմեք Հաջորդը:
  2. Շահառուի բանկ դաշտում մուտքագրեք.
  • Բանկի БИК կոդը, Թղթակցային հաշիվը, Բանկի անվանումը (ռուսատառ), Բանկի հասցեն (լատինատառ),
  • Միջնորդ բանկը (առկայության դեպքում), կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել Միջնորդ Բանկի БИК կոդը, անվանումը (ռուսատառ), թղթակցային հաշիվը, հասցեն (ռուսատառ), առկայության դեպքում՝ Լրացուցիչ տեղեկատվությունը
  • սեղմեք Հաջորդը:
  1. Մանրամասներ դաշտում ընտրեք Նպատակը և լրացրեք Մանրամասները, առկայության դեպում կցեք Ֆայլը (Հ/Ա, պայմանագիր և այլ հիմնավորող փաստաթուղթ) և սեղմեք Հաջորդը:
  2. Գումար դաշտ.         
  • Ընտրեք Միջնորդավճարի տարբերակը և Միջնորդավճարի հաշվեհամարը: Ընդ որում եթե միջնորդավճարի հաշիվը դրամային չէ, ապա միջնորդավճարը կհաշվարկվի տվյալ պահին Բանկում գործող փոխարժեքով, կարտացոլվի ավտոմատ կերպով և կելքագրվի Ձեր կողմից ընտրած հաշվից,
  • մուտքագրեք Մուտքագրվող գումարը (RUR),
  • ընտրեք Ելքագրվող հաշվեհամար, ընդ որում, եթե Ելքագրվող հաշվի արժույթը տարբերվում է մուտքագրվող գումարի արժույթից, Ելքագրվող գումարը կհաշվարկվի տվյալ պահին Բանկում գործող փոխարժեքով և կարտացոլվի ավտոմատ կերպով,
  • Միջնորդավճարը կարտացոլվի ավտոմատ՝ կախված փոխանցվող գումարի արժույթից, չափից և միջնորդավճարի ընտրված տարբերակից
  • սեղմեք Փոխանցել:

Եթե ցանկանում եք պահպանել փոխանցման տվյալները հետագայում կատարելու համար, սեղմեք Ձևանմուշ կոճակը, լրացրեք Ձևանմուշի՝ Ձեզ համար նախընտրելի Անունը և սեղմեք Պահպանել. կստեղծվի Ձևանմուշ, որը կարտացոլվի Նոր գործարքներ բաժնի Ձևանմուշներ և Պարբերականներ ենթաբաժնում: Եթե Ձևանմուշը պահպանելուց բացի նաև ցանկանում եք կատարել փոխանցումը, սեղմեք Փոխանցել և այն կկատարվի:

 

 

 

Թարմացվել է` 29/10/2021 18:38